ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ
Ապահովել մարզերի աշխատաշուկաներում առկա մասնագետների պահանջարկը, հատուցել այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի ծախսերը:
Ծրագրում կարող են ընդգրկվել զբաղվածության կենտրոններում հաշվառված, գործազուրկի կարգավիճակ ունեցող և աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամ անձինք:
Այլ վայր աշխատանքի գործուղում համարվում է իր բնակության վայրից 30 կիլոմետրից ավելի հեռավորությամբ այլ բնակավայր (համայնք) աշխատելու նպատակով տեղափոխվելը, ժամանակավոր (ոչ պակաս մեկ տարի ժամկետով) կամ մշտական բնակության պայմանով:
Գործազուրկը, չզբաղված հաշմանդամը կարող է գործուղվել այլ վայր աշխատանքի միայնակ կամ ընտանիքի անդամների հետ:
ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկին, չզբաղված հաշմանդամին և նրա հետ մեկնող ընտանիքի անդամներին հատուցվում են.
- Իր և իր ընտանիքի անդամների տեղափոխման տրանսպորտային ծախսերը
- իր և իր ընտանիքի անդամների անհրաժեշտ գույքի տեղափոխման տրանսպորտային ծախսերը
- իր և իր ընտանիքի անդամների օրապահիկը` ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափով:
Այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկին, չզբաղված հաշմանդամին տրվում է. միանվագ ֆինանսական աջակցություն` նվազագույն ամսական աշխատավարձի եռապատիկի չափով, մեկ տարվա ընթացքում 4 անգամ մշտական բնակավայր այցելելու համար տրանսպորտային ծախս, ամսական գումար` բնակարանային վարձի և կոմունալ ծախսերի համար` նվազագույն ամսական աշխատավարձի չափով:
Դիմել զբաղվածության
մարզային կենտրոն
2-20-86
2-20-78