Vanadzor.Am

Մասնագիտություն ունեցող, սակայն աշխատանքային փորձ չունեցող գործազուրկների և աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների աշխատանքային պրակտիկայի կազմակերպում գործատուի մոտ

Ծրագրի նպատակն է` աջակցել մասնագիտություն ունեցող, սակայն աշխատանքային փորձ չունեցող գործազուրկին կամ աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամին ձեռք բերել իր մասնագիտական որակավորմանը համապատասխան աշխատանքային փորձ, աշխատաշուկայում դառնալ առավել մրցունակ և տեղավորվել հարմար աշխատանքի:

Ծրագրում կարող են ընդգըրկվել. մասնագիտություն ունեցող, սակայն աշխատանքային փորձ չունեցող գործազուրկները և աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամները` մասնագիտական կրթությունը ստանալուց հետո առավելագույնը 5 տարվա ընթացքում:
Գործատուի
մոտ իրականացվող աշխատանքային պրակտիկայի ժամանակահատվածը երեք ամիս է, որը համարվում է աշխատանքային ստաժ և գրառվում է աշխատանքային գրքույկում: Աշխատանքային պրակտիկայի ավարտից հետո պրակտիկանտին տրամադրվում է մասնագիտական պրակտիկա անցնելու վերաբերյալ վկայագիր:

Պրակտիկայի ամբողջ ժամանակահատվածի ընթացքում պրակտիկանտին վճարվում է աշխատավարձ` նվազագույն ամսական աշխատավարձի չափով,
- պրակտիկան անցկացնող անձին` նախորդ տարվա միջին ամսական աշխատավարձի 20 տոկոսի չափով, բայց ոչ ավել քան նվազագույն ամսական աշխատավարձի չափից,
- գործատուին տրամադրվում է գումար` պրակտիկանտի համար կատարվող սոցիալական ապահովության վճարները փոխհատուցելու համար:

Դիմել զբաղվածության

մարզային կենտրոն

2-20-86

2-20-78

 

Հաշվետվություն 2012

Եղանակը Վանաձորում

Mostly Cloudy Light Rain Rain Showers
9°C 21°C 18°C 20°C
Կրկ Երկ Երք Չոր

weebly statistics

Հաշվետվություն 2011