Vanadzor.Am

ԱՅԼ ՎԱՅՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ՉԶԲԱՂՎԱԾ ՀԱՇՄԱՆԴԱՄԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄ

ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ

Ապահովել մարզերի աշխատաշուկաներում առկա մասնագետների պահանջարկը, հատուցել այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի ծախսերը:

Ծրագրում կարող են ընդգրկվել զբաղվածության կենտրոններում հաշվառված, գործազուրկի կարգավիճակ ունեցող և աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամ անձինք:

Այլ վայր աշխատանքի գործուղում համարվում է իր բնակության վայրից 30 կիլոմետրից ավելի հեռավորությամբ այլ բնակավայր (համայնք) աշխատելու նպատակով տեղափոխվելը, ժամանակավոր (ոչ պակաս մեկ տարի ժամկետով) կամ մշտական բնակության պայմանով:

Գործազուրկը, չզբաղված հաշմանդամը կարող է գործուղվել այլ վայր աշխատանքի միայնակ կամ ընտանիքի անդամների հետ:

ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկին, չզբաղված հաշմանդամին և նրա հետ մեկնող ընտանիքի անդամներին հատուցվում են.

  • Իր և իր ընտանիքի անդամների տեղափոխման տրանսպորտային ծախսերը
  • իր և իր ընտանիքի անդամների անհրաժեշտ գույքի տեղափոխման տրանսպորտային ծախսերը
  • իր և իր ընտանիքի անդամների օրապահիկը` ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափով:

Այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկին, չզբաղված հաշմանդամին տրվում է. միանվագ ֆինանսական աջակցություն` նվազագույն ամսական աշխատավարձի եռապատիկի չափով, մեկ տարվա ընթացքում 4 անգամ մշտական բնակավայր այցելելու համար տրանսպորտային ծախս, ամսական գումար` բնակարանային վարձի և կոմունալ ծախսերի համար` նվազագույն ամսական աշխատավարձի չափով:

Դիմել զբաղվածության

մարզային կենտրոն

2-20-86

2-20-78

 

Հաշվետվություն 2012

Եղանակը Վանաձորում

Mostly Cloudy Light Rain Rain Showers
9°C 21°C 18°C 20°C
Կրկ Երկ Երք Չոր

weebly statistics

Հաշվետվություն 2011