Vanadzor.Am

Վանաձորի քաղաքապետարանի կամերային երգչախումբ



հասցեն` Հայքի հրապարակ, քաղաքապետարան

E-Mail. Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար  

Կազմավորվել է 1992թ.-ին: Համերգային բարեգործական ծրագրերով հանդես է եկել Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Դիլիջանում, Իջևանում, Էջմիածնում, Արցախում, Վրաստանում, Լոռու և Տավուշի մարզերի բնակավայրերում` նպաստելով երգչախմբային արվեստի զարգացմանն ու տարածմանը , ավելի քան  1200 անգամ մասնակից է եղել  Սուրբ Պատարագի մատուցմանը, մասնակցել  բազմաթիվ համաքաղաքային, մարզային, հանրապետական միջոցառումների, փառատոների, մրցույթների`ամենուր արժանանալով հանդիսատեսի և մասնագետների դրվատանքին ու ջերմ ընդունելությանը: Ներկայացրած ինքնատիպ ծրագրերի, կատարողական բարձր մակարդակի համար Կամերային երգչախումբը բազմիցս արժանացել է Հայաստանի երգչախմբային ընկերության նախագահության բարձր գնահատականներին, պատվոգրերի և դիպլոմների:

1993թ. - Հայաստանի երգչախմբային ընկերության  ՀՀ Երգչախմբերի  հանրապետական մրցույթի առաջին կարգի մրցանակ, 1998թ. - Հայաստանի երգչախմբային ընկերության հիմնադրման 40-ամյակին նվիրված փառատոնի առաջին կարգի դիպլոմ, 2003թ - Հայաստանի երգչախմբային ընկերության 45-ամյակին նվիրված փառատոնի 1-ին կարգի դիպլոմ, 2001թ. -  Քրիստոնության ընդունման 1700-ամյակին նվիրված, Հայաստանի երգչախմբային ընկերության փառատոնի «Գեղարվեստական և կատարողական բարձր մակարդակի համար» պատվոգիր:  
Երգչախմբի  հիմնադիրը , գեղարվեստական ղեկավարն ու խմբավարն է Ռուզաննա Մխիթարյանը:

 

Հաշվետվություն 2012

Եղանակը Վանաձորում

Mostly Cloudy Rain AM Showers Showers
9°C 19°C 21°C 20°C
Կրկ Երկ Երք Չոր

weebly statistics

Հաշվետվություն 2011