Հասցեն` Թատերական 4, հեռախոս` (0322)2-48-90
Ստեղծվել է 1999թ-ին հիմնադրված Երգի թատրոն - ստուդիայի հիմքի վրա: 2007թ. մարտից անցել է քաղաքապետարանի ենթակայության տակ: Ստեղծման օրից մասնակցել է համաքաղաքային, մարզային հանրապետական միջոցառումների, փառատոնների, ամենուր արժանացել
հանդիսատեսի ջերմ ընդունելությանը, բազմաթիվ պատվոգրերի: Համերգային ծրագրերով հանդես է եկել Գյումրիում, Ստեփանավանում, Ալավերդում,Սպիտակում, Երևանում, Ստեփանակերտում, Մարտակերտում, Լոռու մարզի բազմաթիվ գյուղական համայնքներում: Այսօր էլ համաքաղաքային ոչ մի միջոցառում չի անցնում առանց երգի թատրոնի մասնակցության: Երգի թատրոնի հիմնադիրը և գեղարվեստական ղեկավարն է Գագիկ Աղաբաբյանը:






