Vanadzor.Am

Թանգարաներ

Ստ.Զորյանի տուն թանգարան

Հասցեն` Ստ.Զորյանի 24 հեռախոս`(0322) 4-30-93 Էլ. փոստ - Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար

Ստեփան Զորյանի տուն-թանգարանը Հայաստանի հայտնի մշակութային օջախներից մեկն է: Այն զբաղեցնում է Ստ.Զորյանի փողոցի թիվ 24 տունը, 260ք.մ. ընդհանուր տարածքով, որը եղել է գրողի ամառանոցը: Ամառանոցի և տուն-թանգարանի նախագծողները գրողի որդիներն են` Լևոն և Կարեն Զորյանները: Տուն- թանգարանի հիմնական խնդիրն է այցելուներին ծանոթացնել հայ արձակի խոշոր վարպետներից մեկի` Ստեփան Զորյանի կյանքին, ստեղծագործական ուղուն, ուսումնասիրել, պահպանել, գիտական մշակման ենթարկել  և ցուցադրել այն բոլոր մասունքները, որոք ժառանգել ենք ականավոր գրողից:

 


Կերպարվեստի թանգարան

Հասցեն`Տիգրան Մեծի 52, հեռախոս ` (0322) 4-39-38 Էլ. փոստ - Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար Website: www.vanart.org

1974թ.-ի հունիսի 8-ին Կիրովականում բացվեց Հայաստանի ազգային պետական պատկերասրահի Կիրովականի մասնաճյուղը: 1979թ.-ին մասնաճյուղը վերակազմավորվել է որպես ինքնուրույն կերպարվեստի թանգարան`Կիրովականի քաղխորհրդի գործկոմի իրավասության ներքո: 1997թ.-ից թանգարանն անցել է Վանաձորի քաղաքապետարանի իրավասության ներքո: Վանաձորի կերպարվեստի թանգարանը Լոռու մարզի  կարևորագույն մշակութային օջախներից է: Ցուցադրության ընդհանուր տարածքը 1500քմ է, այն ներառում է 2000 ցուցանմուշ:  Թանգարանը ներկայացնում է և դասական , և ժամանակակից հայ կերպարվեստը: Քանդակը և գրաֆիկան ցուցադրվում են միասին` առաջին հարկում: Վանաձորի նկարիչները ներկայացված են առանձին ցուցասրահով: Թանգարանում կատարվում է գիտական աշխատանք`ֆոնդային աշխատանքների մշակման, անձնագրավորման և արվեստաբանական բացահայտումների ու արժևորման ուղությամբ: Թանգարանում պարբերաբար կազմակերպվում են հանրապետության ճանաչված կերպարվեստագետների ստեղծագործությունների անհատական և խմբակային ցուցահանդեսներ:


 

Հաշվետվություն 2012

Եղանակը Վանաձորում

Mostly Cloudy Rain AM Showers Showers
9°C 19°C 21°C 20°C
Կրկ Երկ Երք Չոր

weebly statistics

Հաշվետվություն 2011