Vanadzor.Am

Թատրոններ

Վանաձորի քաղաքապետարանի Բոհեմ կամերային թատրոն

հասցեն` Տիգրան Մեծի 2

Ստեղծվել է 1993թ.-ին, Հովհ.Աբելյանի անվան ՊԴԹ դերասաններ Գրետա Մեջլումյանի, Վրույր Հարությունյանի և Մայիս Սարգսյանի ջանքերի շնորհիվ: Ստեղծման օրվանից  թատրոնը մասնակցել է մի շարք թատերական փառատոների`§Արցախյան գարուն¦, §Թատերական Լոռի¦, §Ֆելլբախ-2002¦, արժանացել մրցանակների: §Թատերական Լոռի¦ փառատոնում, գերմանացի դրամատուրգ Էդգար Հիլզենրաթի §Վերջին մտքի հեքիաթը¦ ներկայացումն արժանացել է §Լավագույն ներկայացում¦ և § Տղամարդու լավագույն դերակատար¦ անվանակարգերի մրցանակներին: Գերմանիայի Ֆելլբախ քաղաքի թատերական միջազգային փառատոնին թատրոնը մասնակցել է Ա.Աղասարյանի §Անբան Հուռին¦ թատերախաղով` ճանաչվելով լավագույնը:  2010թ.-ին  թատրոնը մասնակցել է Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնին` արժանացել  փառատոնի ժյուրիի նախագահ Եժի Գրատովսկու բարձր գնահատանքին: Այժմ §Բոհեմ¦ կամերային թատրոնը իր գործունեությունն իրականացնում է Շ.Ազնավուրի անվան մշակույթի պալատում:

Թատրոնի գեղարվեստական ղեկավարն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մայիս Սարգսյանը , ռեժիսորը`Ալլա Ավետիսյանը:



Տիկնիկային թատրոն

հասցեն` Վարդանանց 110ա

Ստեղծվել է 1994 թվականին: Հիմնադրման օրվանից հանդիսատեսի դատին են ներկայացվել շուրջ 33  հեղինակների ստեղծագործություններ: Թատրոնը ելույթներ է ունեցել ոչ միայն Վանաձորում և Լոռու մարզի համայնքներում, այլև Երևանում, Արցախում, Թբիլիսիում, Վրաստանի հայաբնակ համայնքներում, հանրապետության բազմաթիվ քաղաքներում: Մասնակցել է բազմաթիվ մարզային և հանրապետական փառատոների, արժանացել բարձր պարգևների, հատուկ մրրցանակների ու դիպլոմների: 1996-97թթ.-ին  ՀՀ մշակույթի նախարարության կազմակերպած Համազգային փառատոնում ճանաչվել է հանրապետության լավագույն մանկական թատրոններից մեկը և արժանացել ՀՀ մշակույթի նախարարության  և թատերական գործիչների միության հատուկ մրցանակին ու դիպլոմներին: Նույն թվականին Փարիզի ,, Բոհեմ,, կամերային թատերախմբի հրավերով Թումանյանի հեքիաթները ներկայացրել են Փարիզի, Մարսելի, Լիոնի ֆրանսահայ մանուկներին:

Ստեղծման օրվանից թատրոնի գեղարվեստական ղեկավան ու տնօրենն է Սերգեյ Մելիքյանը:

 

Հաշվետվություն 2012

Եղանակը Վանաձորում

Mostly Cloudy Rain AM Showers Showers
9°C 19°C 21°C 20°C
Կրկ Երկ Երք Չոր

weebly statistics

Հաշվետվություն 2011