ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶ
ՎԱՆԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
«16» հունիսի 2011թ. |
ՈՐՈՇՈՒՄ |
թիվ 981-Ն |
«ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ
2011 ԹՎԱԿԱՆԻ ԹՎԱՔԱՆԱԿՆԵՐԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿՆԵՐԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՎԱՆԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 30.03.2011Թ. ԹԻՎ 395-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33 հոդվածի 3-րդ կետին, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ կետի 2-րդ մասի և 14-րդ հոդվածի 1-ին կետին և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածին համապատասխան, հաշվի առնելով Վանաձորի քաղաքապետարանի «ֆիզկուլտուրայիև սպորտի» բաժնի պետի և «Վանաձորի համայնքի «Կենտրոն» համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ի, «Վանաձորի համայնքի թիվ 31 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի տնօրենների զեկուցագրերը՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ.
1.Վանաձորի քաղաքապետի 2011թ-ի մարտի 30-ի «Վանաձոր համայնքի ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների 2011 թվականի թվաքանակները, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը՝ հաստատելու մասին» թիվ 395-ն որոշման մեջ «Նախադպրոցական ուսումնական հաստատությունների» «Վանաձորի համայնքի թիվ 31 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի վերաբերվող մասի «3», «Ընդամենը» և «Տարեկան աշխատավարձ» տողերը, «Վանաձորի համայնքի թիվ 34 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի վերաբերվող մասի «12», «Ընդամենը» և «Տարեկան աշխատավարձ» տողերը, « Նախադպրոցական ուսումնական հաստատությունների ընդամենը» սյունակին վերաբերող մասի «3», «12» , «Ընդամենը» և «Տարեկան աշխատավարձ» տողերը, «Երաժշտական դպրոցների» «Վանաձորի Տիգրան Չուխաջյանի անվան արվեստի դպրոց»ՀՈԱԿ-ին վերաբերվող մասի «16», «Ընդամենը» և «Տարեկան աշխատավարձ» տողերը և «Երաժշտական դպրոցների ընդամենը» սյունակին վերաբերող մասի «16», «Ընդամենը» և «Տարեկան աշխատավարձ» տողերը, «Մարզադպրոցների» «Վանաձորի թեթև աթլետիկայի և ձմեռային մարզաձևերի ՕՀՄՄՄ» ՀՈԱԿ-ին վերաբերող մասի «Խրախուսման ֆոնդ», «Հավելավճավճար հնոցապաններին», «Ընդամենը» և «Տարեկան աշխատավարձ» տողերը, «Վանաձորի Կենտրոն» համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ին վերաբերվող մասի «Խրախուսման ֆոնդ», «Հավելավճար հնոցապաններին», «Ընդամենը» և «Տարեկան աշխատավարձ» տողերը, «Վանաձորի Տարոն» համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ին վերաբերող մասի «Հավելավճար հնոցապաններին», «Ընդամենը» և «Տարեկան աշխատավարձ» տողերը «Մարզադպրոցների ընդամենը» սյունակին վերաբերող մասի «Խրախուսման ֆոնդ», «Հավելավճար հնոցապաններին», «Ընդամենը» և «Տարեկան աշխատավարձ» տողերը, շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ Ս.ԴԱՐԲԻՆՅԱՆ
Ճիշտ է՝
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՔԱՐՏՈՒՂԱՐ՝ Գ.ՍԻՄՈՆՅԱՆ







