Vanadzor.Am

Լուրեր

Խորհրդակցություն 20.02.2012

Փետրվարի 20-ի աշխատանքային խորհրդակցությունը վարում էր Վանաձորի քաղաքապետի տեղակալ Նորիկ Սարդարյանը: Նա տեղեկացավ անցյալ շաբաթ քաղաքապետ Սամվել Դարբինյանի կողմից տրված հանձնարարականների կատարմանը՝ տալով նաև նոր հանձնարարականներ:Բաժինների պետերը և աշխատակիցները զեկուցեցին արված աշխատանքների մասին: Մասնավորապես՝ տեղեկացվեց, որ անցած շաբաթ վնասազերծվել է 59 թափառող կենդանի, փոխարինվել են գիշերային լուսավորության 17 լամպեր, նախատեսված է փոխարինել ևս 75-ը, վերականգնվել է Թումանյան փողոցի էստակադայի երկկողմանի լուսավորությունը, երկու անգամ քաղաքի և՛ կենտրոնական, և՛ ծայրամասային երթևեկելի փողոցներում աղատրման աշխատանքներ են կատարվել: Շենքերի շքամուտքերում տեղադրվել են ավերի քան 40 լուսավորող լամպեր: Բյուջեն տարեսկզբից կատարվել է 84 տոկոսով: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին աշխատանքային տարաբնույթ հարցեր:

 

Խորհրդակցություն 13.02.2012

Փետրվարի 13-ի աշխատանքային խորհրդակցությունը Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանն սկսեց՝ խոսելով կենցաղային աղբահանության և սանմաքրման աշխատանքներից և տալով համապատասխան հանձնարարություններ կոմունալ տնտեսության և բարեկարգման բաժնի պետին ու սպասարկող ձեռնարկությունների ղեկավարներին:

Ընթերցել...
 

՛՛ԼՈՌՎԱ ՁՄԵՌ՛՛ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՄԱՐԶԱՏՈՆԱՀԱՆԴԵՍԸ ՆՎԻՐՎԵՑ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ 20-ԱՄՅԱԿԻՆ

Փետրվարի 5-ին Թեժ լեռան հովտում կայացավ ՛՛Լոռվա Ձմեռ -2012՛՛ 42-րդ ավանդական մարզատոնահանդեսը: Այն նվիրված էր Հ այոց ազգային բանակի կազմավորման 20- ամյակին: Մարզամշակութային միջոցառմանը մասնակցում էին տարբեր տարիքի հազարավոր վանաձորցիներ և հյուրեր: Հայկական զուռնա դհոլի հնչյունների ներքո տրվեց միջոցառման մեկնարկը:

Ընթերցել...
 

Խորհրդակցություն 06.02.2012

Փետրվարի 6-ի աշխատանքային խորհրդակցությունն սկսելուց առաջ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը նշեց, որ նախորդ օրը բարձր մակարդակով անցկացվեց ՛՛Լոռվա ձմեռ՛՛ մարզատոնական միջոցառումը:Նա շնորհակալություն հայտնեց շտապ բուժօգնության, պետավտոտեսչության, ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի և Գուգարքի բաժինների ղեկավարներին ու բոլոր աշխատակիցներին՝ պատրաստակամ և պատշաճ մակարդակով միջոցառմանն իրենց ծառայությունների ներկայությունն ապահովելու համար:Քաղաքապետը բարձր գնահատեց նաև բոլոր կազմակերպիչների  ու պատասխանատուների աշխատանքը:

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քաղաքապետը հանձնարարություններ տվեց՝ կապված մայթերի անցանելիության ապահովման և դրանց աղատրման, գիշերային լուսավորությոն կարգավորման, լուսացույցների անխափան աշխատանքի հետ: Տեղեկացվեց, որ մի շարք փողոցներում վերացվել են էլեկտրագծերի վթարները:

Անցյալ շաբաթ վնասազերծվել է 27 թափառող կենդանի:

Տրվեցին այլ հանձնարարականներ: Պահանջվեց հատկապես մեծ ուշադրություն դարձնել մանկապարտեզներում, մարզադպրոցներում, երաժշտական դպրոցներում ու մշակույթի տներում ջեռուցման վիճակին: Նշելով,որ համայնքի ավագանին փետրվարի 3-ի  իր նիստում հավանություն տվեց համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից 10 մլն դրամ քաղաքի գլխավոր հատակագծի պատվիրման համար, քաղաքապետը խիստ կարևորեց այս տարի քաղաքի գլխավոր հատակագիծ ունենալը:

Բյուջեի հետ կապված՝ տեղեկացվեց, որ այս պահի դրությամբ հավաքագրումը կատարվել է 85,8 տոկոսով, սեփական եկամուտների հավաքագրումը՝ 70 տոկոսով:

 

Փետրվարի 1-ին Վանաձորի քաղաքապետարանի թիվ 5 նախադպրոցական ուսումնական հաստատությում տեղի ունեցավ Հայոց բանակի կազմավորման 20-ամյակին նվիրված հանդես-միջոցառում: Ներկա էին ազատամարտիկներ, ծնողներ, քաղաքապետա­րանի ներկայացուցիչներ:


 

Աճուրդներ/մրցույթներ

Եղանակը Վանաձորում

Mist Mostly Sunny Mostly Sunny Mostly Sunny
-22°C -3°C -4°C -3°C
Չոր Հնգ Ուրբ Շբթ

ՀԿՏՀ

weebly statistics


amiryan.ru