Vanadzor.Am

Խորհրդակցություն 13.02.2012

Փետրվարի 13-ի աշխատանքային խորհրդակցությունը Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանն սկսեց՝ խոսելով կենցաղային աղբահանության և սանմաքրման աշխատանքներից և տալով համապատասխան հանձնարարություններ կոմունալ տնտեսության և բարեկարգման բաժնի պետին ու սպասարկող ձեռնարկությունների ղեկավարներին:

Քաղաքապետը պահանջեց հատկապես մեծ ուշադրություն դարձնել փողոցների ու մայթերի անցանելիությանը՝ մանավանդ ծայրամասերում և աղի համապատասխան քանակություն կուտակել՝ առաջիկա սպասվող տեղումներից հետո էլ պատրաստ լինելու համար:Քննարկվեցին տարաբնույթ հարցեր՝ կապված մանկապարտեզներում, մարզադպրոցներում ու երաժշտական դպրոցներում ջեռուցման ապահովման, ջրագծերի ու կոյուղագծերի վթարների վերացման, բյուջեի համալրման հետ: Բյուջեն տարեսկզբից կատարվել է 84,8 տոկոսով, սեփական եկամուտների կատարումը՝ 72,8 տոկոս է:Անցած շաբաթ վնասազերծվել է 56 թափառող կենդանի:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին բազմաթիվ այլ, այդ թվում ՝ կազմակերպական և աշխատանքային կարգապահության հարցեր:


 

Հաշվետվություն 2012

Եղանակը Վանաձորում

Mostly Cloudy Rain AM Showers Showers
9°C 19°C 21°C 20°C
Կրկ Երկ Երք Չոր

weebly statistics

Հաշվետվություն 2011