Vanadzor.Am

՛՛ԼՈՌՎԱ ՁՄԵՌ՛՛ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՄԱՐԶԱՏՈՆԱՀԱՆԴԵՍԸ ՆՎԻՐՎԵՑ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ 20-ԱՄՅԱԿԻՆ

Փետրվարի 5-ին Թեժ լեռան հովտում կայացավ ՛՛Լոռվա Ձմեռ -2012՛՛ 42-րդ ավանդական մարզատոնահանդեսը: Այն նվիրված էր Հ այոց ազգային բանակի կազմավորման 20- ամյակին: Մարզամշակութային միջոցառմանը մասնակցում էին տարբեր տարիքի հազարավոր վանաձորցիներ և հյուրեր: Հայկական զուռնա դհոլի հնչյունների ներքո տրվեց միջոցառման մեկնարկը:

 

Իրենց ակտիվ հանգիստը վայելեցին թե՛մարզիկները և թե՛այն մարդիկ, ովքեր պարզապես եկել էին ձնագնդի խաղալու ու սահնակով մրցելու։

՛՛Տարեցտարի առաջ ենք գնում և փորձում ավելին անել՛՛,- ասաց քաղաքապետ Սամվել Դարբինյանը:- ՛՛Ուրախալի է. թե՛ մարզաձևերն են ավելանում, թե՛ մասնակիցների թիվը: Սառնամանիքն անգամ չկարողացավ արգելք հանդիսանալ, որ մարդիկ ուրախանան մեր տոնախմբությամբ:՛՛



 

Հաշվետվություն 2012

Եղանակը Վանաձորում

Mostly Cloudy Rain AM Showers Showers
9°C 19°C 21°C 20°C
Կրկ Երկ Երք Չոր

weebly statistics

Հաշվետվություն 2011