Լոռու մարզկենտրոն Վանաձորը հարուստ է իր մշակույթով, մշակութային ավանդույթներով, մշակույթի օջախներով: Այդ ամենը յուրահատուկ դեմք ու դիմագիծ, կոլորիտ է հաղորդում Վանաձորին : Խիստ կարևորելով մշակույթի դերը պետության ամրապնդման, ազգի ոգեղեն նկարագրի պահպանման, մատաղ սերնդի գեղագիտական և հայեցի դաստիարակության գործում` համոզված եմ` Վանաձորի մշակույթի գործիչներն ու ոլորտի նվիրյալներն ամեն ինչ անում են ազգաշահ այդ գործին նպաստելու համար:
Վանաձորի քաղաքային համայնքի ղեկավար Ս. Դարբինյան
Անուրանալի է Վանաձորի մտավորական արվեստագետների` գրողների, երաժիշտների ու երգիչների, նկարիչների ու քանդակագործների, թատերարվեստի ու պարարվեստի գործիչների, դերասանների ներդրումը քաղաքի մշակութային կյանքում. նրանք բոլորը նվիրյալներ են և համատեղ ստեղծում են մեր քաղաքի մշակութային քարտեզը :
Վանաձորի քաղաքապետարանի մշակույթի և կրթության բաժնի պետ Գ.Աղաբաբյան






