
Պոդոլսկ (ռուսերեն՝ Подольск) — քաղաք Ռուսաստանի Դաշնությունում, մարզային նշանակության քաղաք և միաժամանակՄոսկվայի մարզի Պոդոլսկի շրջանի վարչական կենտրոն, որը գտնվում է Պախրա գետի վրա (Մոսկվա գետի վտակը):
Պոդոլսկը գտնվում է 36 կմ հեռավորության վրա Մոսկվայի կենտրոնից և 15 կմ Մոսկվայի օղակապտույտ ավտոմոբիլային ճանապարհից: Քաղաքը հյուսիսային մասում սահմանակցում է Շչերբինկայի, իսկ հարավում Կլիմովսկի հետ: Պոդոլսկի տարածքը՝ 0,04 կմ² , բնակչությունը՝ 183,1 մարդ (2010 թվական): Մոսկվայի մարզի խոշոր արդյունաբերական և մշակութային կետնրոն:
Քաղաքը կազմավորվել է Պոդոլ գյուղից, որը XVIII-րդ դարում պատկանում էր Դանիլյան վանքին: Բնակավայրը քաղաքի կարգավիճակ է ստացել 1781 թվականին: 1971 թվականին պարգևատրվել է Աշխատանքային Կարմիր Դրոշակ շքանշանով: 2004 թվականին Պոդոլսկը ստացել է քաղաքային օկրուգի կարգավիճակ:
Վանաձոր քաղաքի հետ համագործակցում է 2004թ: Փոխադարձ այցելություններ 2004թ.
Համագործակցությունը ներառում է` մշակույթ, տուրիզմ, տնտեսական, կրթություն, գիտություն, առևտուր






