Գլխավոր
/
ՏԻՄ
/
Մրցույթներ
23.01.2020թ
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքում, Վանաձորի համայնքապետարանի շենքում 2020թ. փետրվարի 24-ին` ժամը 1100–ին, կկայանա համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի կառուցապատման իրավունքով տրամադրելու մրցույթ: Մրցույթի է դրվում հողամասեր. բնակելի նշանակության շինությունների, հասարակական սպասարկման օբյեկտների, այգեգործական նպատակով հողամասերի , ավտոտնակների համար
ա) Բնակելի նշանակության շինությունների նպատակով հողամասերի համար (10 տարի ժամկետով)
1ա.1 Մոսկովյան փողոց, թիվ 20-1/6 հողամաս 0,03207հա, կադաստրային ծածկագիր – 06-001-0268-ից,
հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանված է տարեկան 6414 դրամ:
1ա.2 Տարոն-4 Սեբաստիայի նրբանցք թիվ 7 հողամաս 0,04հա, կադաստրային ծածկագիր – 06-001-115-ից,
հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանված է տարեկան 8000 դրամ
բ) Հասարակական սպասարկման օբյեկտների համար (10 տարի ժամկետով)
1բ.1 Կ. Դեմիրճյան փողոց, թիվ 25-5/5 հողամաս 0,04364հա, կադաստրային ծածկագիր – 06-001-0268-ից,
հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանված է ամսական 69824 դրամ:
1բ.2 Երևանյան խճուղի, թիվ 86/1-6 հողամաս 0,00336հա, կադաստրային ծածկագիր – 06-001-0763-ից,
հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանված է ամսական 20160 դրամ:
1բ.3 Աղայան փողոց, թիվ 86-5/1 հողամաս 0,0032հա, կադաստրային ծածկագիր – 06-001-0718-ից, հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանված է ամսական 19200 դրամ:
գ) Այգեգործական նպատակով հողամասերի համար (10 տարի ժամկետով)
1գ.1 Սարի թաղ 3-րդ փողոց, թիվ 32/1-1 հողամաս 0.125 հա, կադաստրային ծածկագիր- 06-001-3866-ից, հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանված է տարեկան 25000 դրամ:
դ) Ավտոտնակների համար (10 տարի ժամկետով)
1դ.1 Տիգրան Մեծի պողոտա, թիվ 34-40/1 հողամաս 0,00522հա, կադաստրային ծածկագիր – 06-001-0436-ից, հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանված է ամսական 1253 դրամ:
1գ.2 Իսահակյան փողոց, թիվ 4/1 հողամաս 0,0024հա, կադաստրային ծածկագիր – 06-001-0744-ից,
հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանված է ամսական 432 դրամ:
Հողամասերի նկատմամբ սահմանափակումներ (սերվիտուտ) չկան:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է Վանաձորի համայնքապետարանի աճուրդային-մրցութային հանձնաժողով ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ և Վանաձորի տեղական գանձապետական բաժանմունքի 900235401453 հաշվարկային հաշվին վճարել 25000(քսանհինգ հազար) դրամի մուծման անդորրագիր:
Հայտերի ընդունումը դադարում է 2020թ. փետրվարի 18-ին` ժամը 1800-ին:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Վանաձորի համայնքապետարանի աճուրդային-մրցութային հանձնաժողով: Հասցե Տիգրան Մեծի պողոտա 22 Հեռ. (0322)4-66-10
Էլ. հասցե [email protected]