Գլխավոր
/
ՏԻՄ
/
Աճուրդներ
19.06.2020թ
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀՀ Լոռու մարզի Վանաձորի համայնքապետարանի շենքում 2020թ. հուլիսի 20-ին` ժամը 1100–ին, կկայանա համայնքային սեփականություն հանդիսացող գույքի և դրանով զբաղեցված հողամասի կրկնաճուրդ – վաճառք դասական եղանակով:
Վաճառվում է գույք և դրանով զբաղեցված հողամասը հասարակական սպասարկման օբյեկտների կառուցման համար:
Կրկնաճուրդի մեկնարկային գին սահմանված է
– գույքի համար` համաձայն շուկայական արժեքի գնահատումն իրականացրած ընկերության հաշվետվությունների,
– հողի համար` կադաստրային արժեքի չափով:
1ա.1 Նարեկացու փողոց, թիվ 32/5 հասցեում գտնվող 341,42քմ մակերեսով գրասենյակ ՝ մեկնարկային գին սահմանված է 1530000 (մեկ միլիոն հինգ հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ և դրանով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ 0.09464հա մակերեսով (կադաստրային ծածկագիր -06-001-0257-0113) հողամաս՝ մեկնարկային գինը 1քմ հողամասի համար սահմանված է 1914 ՀՀ դրամ:
Կրկնաճուրդ – վաճառքին մասնակցելու համար անհրաժեշտ է Վանաձորի համայնքապետարանի աճուրդային-մրցութային հանձնաժողով ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ և Վանաձորի տեղական գանձապետական բաժանմունքի 900235401453 հաշվարկային հաշվին վճարված 25000 (քսանհինգ հազար) դրամի մուծման անդորրագիր:
Գույքի և հողամասի նկատմամբ սահմանափակումներ (սերվիտուտ) չկան:
Կրկնաճուրդ – վաճառքում հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը:
Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին մինչև 2020թ. հուլիսի 16- ը` ժամը 18:00 :
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Վանաձորի համայնքապետարանի աճուրդային-մրցութային հանձնաժողով: Հասցե` Տիգրան Մեծի պողոտա 22 Հեռ. (0322)4-66-10
Էլ. հասցե [email protected]