Գլխավոր
/
ՏԻՄ
/
Աճուրդներ
31.08.2020թ
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի մրցույթների և աճուրդների կազմակերպման ու անցկացման հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող գույքի և դրանով զբաղեցված հողամասի բաց աճուրդ դասական եղանակով:
Աճուրդը տեղի կունենա 2020թ. հոկտեմբերի 1-ին` ժամը 11:00-ին, ք.Վանաձոր, Տիգրան Մեծի պողոտա 22, Վանաձորի
համայնքապետարանի շենքի 4-րդ հարկում, նիստերի դահլիճում: Աճուրդի են դրվում`
|
Լոտի անվանումը |
Հողամասիհասցեն /գտնվելուվայրը/ |
Ծածկագիրը |
Մակերեսըքմ |
Հողամասի օգտագործմաննպատակը |
Հողամասինկատմամբսահմանա փակումներիներառյալ սերվիտուտներիառկայությունը |
Ճանապարհներիառկայու թյանմասինտվյալներ |
Ջրատարի, կոյուղու, էլեկտրահաղորդման գծերի, գազատարիառկայությանմասինտվյալներ |
Շրջակա միջավայրերի և պատմամշակութային հուշարձանների պահպանության, բնապահպանական և հողերի պահպանության միջոցառումները |
Մեկնարկային գինը դրամ ք/մ |
|
1ա.1
1ա.2
|
Տիգրան Մեծի պողոտա 46-22 ավտոտնակ
Տիգրան Մեծի պողոտա 46-22 հողամաս |
06-001-0434-0203-001-000
06-001-0434-0203 |
16,9
17,6 |
Ավտոտնակի կառուցման համար |
չկան |
Միջբակա յին ճանապարհ |
Ըստ նախապես համաձայնեցված հողահատկացման փաստաթղթերի |
- |
175000
4524 ք/մ
|
Աճուրդի մեկնարկային գները սահմանվում են Վանաձոր համայնքի ավագանու որոշման համաձայն, ըստ շուկայական արժեքի գնահատումն իրականացրած «ՄԱՐ-ՄՈՍ» ՍՊԸ-ի կողմից տրված գնահատման հաշվետվության:
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է մրցույթների և աճուրդների կազմակերպման ու անցկացման հանձնաժողով ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ՝ անձնագիր, և Վանաձորի տեղական գանձապետական բաժանմունքի 900235401453 հաշվարկային հաշվին վճարված 25000 (քսանհինգ հազար) դրամի՝ աճուրդին մասնակցության վճարի մուծման անդորրագիր, իրավաբանական անձինք՝ նաև հիմնադիր և լիազորությունները հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև՝ այդ փաստաթղթերի և ղեկավար անձի անձնագրի պատճենները:
Աճուրդում հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք նախավճարը վճարում են տվյալ գույքի և դրանով զբաղեցված հողամասի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով, և նրանց տրվում է մասնակցի վկայական: Աճուրդի դրված գույքի և դրանով զբաղեցված հողամասի քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5 տոկոսի չափով, սակարկողը կարող է գինն ավելացնել քայլի չափից ոչ պակաս գումարով:
Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին մինչև 2020թ. սեպտեմբերի 25-ը ժամը 18:00 : Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Վանաձորի համայնքապետարանի մրցույթների և աճուրդների կազմակերպման ու անցկացման հանձնաժողովին: Հասցե` Տիգրան Մեծի պողոտա 22
Հեռ. (0322)4-66-10