Գլխավոր
/
ՏԻՄ
/
Աճուրդներ

31.08.2020թ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀՀ Լոռու  մարզի Վանաձոր  համայնքի մրցույթների և աճուրդների կազմակերպման ու անցկացման  հանձնաժողովը հայտարարում է  համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի բաց աճուրդ  դասական եղանակով:

Աճուրդը տեղի կունենա 2020թ. հոկտեմբերի  22-ին` ժամը 11:00-ին, ք.Վանաձոր, Տիգրան Մեծի պողոտա 22, Վանաձորի

համայնքապետարանի շենքի 4-րդ հարկում, նիստերի դահլիճում: Աճուրդի են դրվում`

 

Լոտի անվանումը

Հողամասի հասցեն  /գտնվելու վայրը/

Ծածկագիրը

Մակերեսը քմ

Հողամասի  օգտագործման նպատակը

Հողամասի նկատմամբ սահմանա

փակումների ներառյալ

սերվիտուտների առկայությունը

Ճանապարհների առկայու

Թյան մասին տվյալներ

Ջրատարի,

կոյուղու,  էլեկտրահաղորդման

գծերի, գազատարի առկայության մասին տվյալներ

Շրջակա  միջավայրերի  և  պատմամշակութային  հուշարձանների  պահպանության,  բնապահպանական  և  հողերի  պահպանության  միջոցառումները

Մեկնարկային  գինը դրամ

ք/մ

1ա.1

Բաղրամյան պողոտա թիվ 65/2

06-001-0053-0095

276,4

Հասարակական սպասարկման օբյեկտների կառուցման համար

չկան

Բաղրամյան պողոտային կից

Ըստ նախապես համաձայնեցված հողահատկացման փաստաթղթերի

ըստ ճարտարապետահատակագծ. առաջադրանքի

4500

1ա.2

Տարոն-2 թաղամաս, ՔՇՀ-7, թիվ  7-1/1

06-001-0040-0172

168

Հասարակական սպասարկման օբյեկտների կառուցման համար

չկան

Փարաջա-

նով փողոցին կից

Ըստ նախապես համաձայնեցված հողահատկացման

փաստաթղթերի

ըստ ճարտարապետահատակագծ. առաջադրանքի

4500

 

 

Աճուրդի մեկնարկային գները սահմանվում են Վանաձոր համայնքի ավագանու որոշման համաձայն:

Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է մրցույթների և աճուրդների կազմակերպման ու անցկացման  հանձնաժողով ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ՝ անձնագիր, և Վանաձորի տեղական գանձապետական բաժանմունքի 900235401453 հաշվարկային հաշվին վճարված 25000 (քսանհինգ հազար) դրամի՝  աճուրդին  մասնակցության վճարի  մուծման անդորրագիր,  իրավաբանական անձինք՝ նաև հիմնադիր և լիազորությունները հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև՝  այդ փաստաթղթերի  և ղեկավար անձի անձնագրի պատճենները:

Աճուրդում հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք նախավճարը վճարում են տվյալ հողամասի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով, և նրանց տրվում է մասնակցի վկայական: Աճուրդի դրված հողամասի քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5 տոկոսի չափով, և սակարկողը կարող է գինն ավելացնել քայլի չափից ոչ պակաս գումարով:

Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին մինչև 2020թ. հոկտեմբերի 16-ը ժամը 18:00: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Վանաձորի համայնքապետարանի մրցույթների և աճուրդների կազմակերպման ու անցկացման  հանձնաժողովին: Հասցե` Տիգրան Մեծի պողոտա 22

Հեռ. (0322)4-66-10