Գլխավոր
/
ՏԻՄ
/
Պատվավոր քաղաքացիներ
03.07.2025թ
Մատինյան Համլետ
Կենսագրություն Համլետ Մատինյանը ծնվել է 1953 թ. ապրիլի 12-ին Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։ Միջնակարգ կրթությանը զուգահեռ՝ 1968 թվականին ավարտել է Վանաձորի Ստեփան Աղաջանյանի անվան նկարչական դպրոցը։ 1972-1977 թթ սովորել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի քանդակի բաժնում։ 1982 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։ Կերպարվեստ և էսթետիկա է դասավանդել Ամբերդ գյուղի միջնակարգ դպրոցում, որպես գործադիր տնօրեն աշխատել է «Անդրադարձ» շաբաթաթերթի խմբագրությունում։ Ցուցահանդեսներ Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների և միջազգային սիմպոզիումների։
• 1986 Լատվիայում կազմակերպված միջազգային սիմպոզիում, Ռիգա-Յուրմալա
• 1990 անհատական ցուցահանդես Ֆրանսիայում, Փարիզ
• 1996 Արցախում կազմակերպված քանդակագործների միջազգային սիմպոզիում, Ստեփանակերտ, «Զատիկ» անվանումով քանդակը տեղադրվել է Արցախի կառավարության շենքի տարածքում
• 2002 քանդակագործների միջազգային սիմպոզիում Սևան, Շորժա
• 2004 քանդակագործների միջազգային սիմպոզիում, Երևան Ստեղծագործական ոճ Մատինյանը մերօրյա դասական ոճի մտածելակերպ ունեցող ու իր իրականացրած աշխատանքներով խիստ արդիական քանդակագործ է։ Ստեղծագործությունները գտնվում են Հայաստանի Հանրապետությունում, Արցախում և արտերկրում։ Առավել վաղ տարիներին արված նշանավոր քանդակներից են՝ «Սպարտակ», «Ծիրանի ծառ», «Դիցուհի Աստղիկ», «Աննա Ախմատովա», «Ախմատովան և Չարենցը», «Ընտանիք» և այլն։ Ստեղծագործություններ Հեղինակային աշխատանքներ
• «Սպարտակ» ՀՀ, Երևան, Երիտասարդության պալատ (1982)
• «Միացում» Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան, ՀՀ, Արարատ (1999)
• «Վազգեն Սարգսյան» կիսանդրի, ԼՂՀ, Ստեփանակերտ (2000)
• «Մատնաչափիկ» բարձրաքանդակ, Էրեբունի բժշկ. քոլեջ, ՀՀ, Երևան (2001)
• «Արծիվ», հարթաքանդակ, Ֆրանսիա, Վալանս (2002)
• «Եղնիկներ», հարթաքանդակ, Ֆրանսիա, Վալանս (2002)
• Խաչիկ Դաշտենց, կիսանդրի, ՀՀ, Երևան, թիվ 114 միջն. դպրոց (2003)
• Խաչիկ Դաշտենց, կիսանդրի, ՀՀ, Իրինդ գյուղի միջն. դպրոց (2003)
• Վիկտոր Համբարձումյան, կիսանդրի ՀՀ, Երևան, ԳԱԱ (2003)
• «Պանթեոնի մուտք», հուշակոթող նվիրված Զոհված ազատամարտիկների հիշատակին, ՀՀ, Վանաձոր (2003)
• «Նուռ»,Հայ-իտալական բարեկամությանը նվիրված քանդակ, Իտալիա, Ուդինե (2003)
• Կարեն Դեմիրճյան, կիսանդրի, ՀՀ, Երևան, թիվ 139 միջն. դպրոց (2003)
• Կ. Ղարաքեշիշյան, հարթաքանդակ, ՀՀ, Վանաձոր (2003)
• Վիկտոր Համբարձումյան, կիսանդրի ՀՀ, քաղաք Վանաձոր (2004)
• Էդուարդ Կզարթումյանի կիսանդրի ՀՀ, քաղաք Վանաձոր (2004)
• Էդ. Հովհաննիսյան, հուշատախտակ, ՀՀ, Երևան, Տերյան փ.(2005)
• Հուշաղբյուր Վարպետ Մեհրաբի հիշատակին, ՀՀ, Վանաձոր (2005)
• «Ֆեմիդա», բարձրաքանդակ, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ, դատական նիստերի դահլիճ (2005)
• «Ժանյակ» բարձրաքանդակ, «Գլորիա» ֆաբրիկայի ֆասադ, ՀՀ, երևան (2007)
• Ժ. Հախինյան, բարձրաքանդակ, ՀՀ, Վանաձորի մնկվժ. ինստիտուտ (2003)
• Ե. Դալլաքյան, բարձրաքանդակ, ՀՀ, Վանաձոր (2008)
• «Դուդուկ», բարձրաքանդակ, ՀՀ, քաղաք Վանաձոր (2008)
• Վազգեն Ա կաթողիկոս, կիսանդրի, ՀՀ, Վանաձոր, թիվ 1 միջն. դպրոց (2009)
• Անդրանիկ Մարգարյան, հարթաքանդակ, ՀՀ, Ախթալայի միջն. դպրոց (2009)
• «Նարեկ» հուշարձան-աղոթագիրք, ՀՀ Երևան, Ավան համայնք 2010)
• «Մատանիներ» բարձրաքանդակ, ՀՀ, Ախթալա (2010)[2]
• Համազասպ Բաբաջանյանի հուշարձան (Երևան, Ավան համայնք 2016) Համահեղինակ Ա.Պ. Չեխով, կիսանդրի, ՀՀ, ք. Երևան, թիվ 55 դպրոց (1999)