Գլխավոր
/
ՏԻՄ
/
Պատվավոր քաղաքացիներ
03.07.2025թ
Հարությունյան Անդրանիկ
Ծնվել է .10.04.1955
Կրթությունը. 1962-1972թթ. Կիրովականի N 13 միջնակարգ դպրոց, 1972- 1974թթ. Երևանի պետական համալսարան, տնտեսագիտական ֆակուլտետ, 1976-1979թթ. Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ՝ տնտեսագետի որակավորում:
Զինվորական ծառայությունը. 1974-1976թթ. Զինվորական ծառայություն Սովետական բանակում:
Աշխատանքային գործունեությունը. 02.052013թ. մինչ օրս` <<Ջեներալ Ստանդարտ Քընսալթինգ>> ՍՊԸ աուդիտոր, 03.12.2012թ.-01.05. 2013թ. <<Թեղուտ>> ՓԲԸ , անձնական ծրագրի իրականացում, 15.122011թ.-30.11. 2012թ. <<Ջեներալ Ստանդարտ Քընսալթինգ>> ՍՊԸ – ում որպես աուդիտոր, 01.11 2010թ.-30.06 2011թ. <<Տրոպիկանա Տուր>> ՓԲԸ-ում, որպես աուդիտոր, 02.08.2010թ-31.10 2010թ. <<Աշխատանք>> ՍՊԸ-ում որպես աուդիտոր, 2009-2011թթ. Հաշվապահական Հաշվառման և Աուդիտի միջազգային ստանդարտների ուսումնասիրության և ՀՀ-ում սահմանված կարգով և ընդունված չափանիշներով քննությունների հանձնման արդյունքում որակավորված հաշվապահի և աուդիտորի վկայականների ձեռքբերում: 2006-2008թթ. ՀՀ Նախագահի աշխատակազմ Վերահսկողական ծառայության երկրորդ բաժնի վարիչ, 2003-2006թթ. ՀՀ Նախագահի աշխատակազմ Վերահսկողական ծառայության իշխանության հանրապետական մարմինների բաժնի վարիչ, 2001-2003թթ. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն «Ջերմամատակարարման ծրագրեր» ծրագրի իրականացման գրասենյակ (ԾԻԳ) պետական հիմնարկի տնօրեն, 2000-2001թթ. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն՝ Ջրային տնտեսության, գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ, 01.2000թ-06. 2000թ. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Ընթացիկ կարգավորման գլխավոր վարչության պետի տեղակալ, 1996-1999թթ. Վանաձորի քաղաքապետարան, Քաղաքապետ, 03.1996թ.-04. 1996թ. ապրիլ՝ ՀՀ Լոռու մարզպետարան, Լոռու մարզպետի տեղակալ, 1991- 1996թթ. Կիրովականի քաղխորհրդի գործադիր կոմիտե քաղխորհրդի նախագահի տեղակալ, 1979-1991թթ. Կիրովականի Էլեկտրոնային հաշվիչ տեխնիկայի գործարան, տնտեսագետ, բաժնի պետի տեղակալ, բաժնի պետ ( 1987-1991թթ. Աշխատանքային կոլեկտիվի խորհրդի նախ- գահ (հասարակական կարգով)):
Ունի մի շարք պատվոգրեր և շնորհակալագրեր. 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմում ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին անմիջական մասնակցության համար ՀՀ զինված ուժերի նախարարի հրամանագրով (օգոստոս) պարգևատրվել է <<Մարշալ Բաղրամյան>> մեդալով:
Ընտանեկան դրությունը` ամուսնացած է, ունի երեք որդի