Գլխավոր
/
ՏԻՄ
/
Պատվավոր քաղաքացիներ

07.07.2025թ

Մուղնեցյան Վահագն

Վահագն Մարտինի Մուղնեցյան (հուլիսի 101947ԿիրովականԿիրովականի շրջանՀայկական ԽՍՀԽՍՀՄ), հայ բանաստեղծ, արձակագիր։ Հայաստանի գրողների միության անդամ (1988

Կենսագրություն

Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ Եղել է «Սովետական գրող» հրատարակչության ժամանակակից գեղարվեստական գրականության խմբագրության ավագ խմբագիր, Հայաստանի գրողների միության «Նորք» ամսագրի Ժամանակակից գեղարվեստական գրականության բաժնի վարիչ, 1993 թվականից՝ ՀԳՄ քարտուղար, «Ոսկան Երևանցի» հրատարակչության առաջին գլխավոր խմբագիր, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի 3-րդ բանակային միավորման հրամանատարի տեղակալ։

Հանրապետական գրական մամուլում տպագրվել է ուսանողական տարիներից։ Թարգմանվել է ռուսերենանգլերենուկրաիներենսլովակերեն։

2000-2007 թվականներին ծառայել է թիվ 23935 զորամասում՝ որպես հրամանատար (ՀՀ ՊՆ կենտրոնական Սպայի տան պետ)։ Մարտական գործողությունների մասնակից է, փոխգնդապետ։

Երկեր

·         Զոհանվեր (պոեմ), Երևան, 2013 թ. ։

·         Տաբու (վեպ), Երևան, 2008 թ. ։

·         Բազմաշավիղ (բանաստեղծություններ), Երևան, 2003 թ.։

·         Եկվորներ (վեպ), Երևան, 1989 թ.։

·         Ալիզ (վեպ), Երևան, 1986 թ.։

Մրցանակներ

·         «Տաբու» վեպն արժանացել է ՀՀ Նախագահի մրցանակի, 2010 թ.

·         ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2008 թ.

·         ՀԳՄ մեդալ, 2008 թ.

·         «Վանաձորի պատվավոր քաղաքացի», 2005 թ.

·         ՀԳՄ Դանիել Վարուժանի անվան «Հայ գրականության ասպարեզում ծանրակշիռ ավանդի համար» մրցանակ, 1997 թ.

·         «Ալիզ» (1986), «Եկվորներ» (1989) վեպերն արժանացել են ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակների

 

 

 

4․Հենրիկ Ջումշուդի Քոչինյան (մայիսի 71948Ալավերդու շրջանՀայկական ԽՍՀԽՍՀՄ), ինժեներ-մեխանիկ, քաղաքական և պետական գործիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու (1978), պրոֆեսոր (2002)։ Հեղինակել է 53 գիտական հոդված, ուսումնական ձեռնարկներ, դասագրքեր։ Արժանացել է մի շարք պետական պարգևների։

Գործունեություն

1956-1966 թվականներին սովորել և ավարտել է Շնող գյուղի միջնակարգ դպրոցը։ Այնուհետև ուսումը շարունակել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկամեքենաշինական ֆակուլտետում։ 1972-1976 թվականներին սովորել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ասպիրանտուրայում։

1971-1974 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ավտոմոբիլային տրանսպորտի նախարարության կոնստրուկտորային-տեխնոլոգիական բյուրոյում՝ որպես կոնստրուկտոր, ավագ կոնստրուկտոր, ավագ ինժեներ։ Դրանից հետո՝ մինչև 1995 թվականը, աշխատել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում՝ որպես օգնական, դոցենտ, դեկանի տեղակալ, մեխանիկամեքենաշինական ֆակուլտետի դեկան։ 1990-1995 թվականներին համատեղությամբ եղել է Ավտոմոբիլների ամբիոնի վարիչ։ 1990-1998 թվականներին եղել է Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար։ 1998-2006 թվականներին եղել է Լոռու մարզպետ, 2008-2010 թվականներին՝ ՀՀ Կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի հարկային տեսչության պետ, վարչության պետի տեղակալ, 2010-ից՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «ՀՀ ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն ։

Գիտական աշխատանքներ

·          «Ավտոմոբիլային ագրեգատների հաշվարկ և նախագծում» (1994)

·         «Էկոլոգիական անվտանգություն» (2001)

·         «Փորձնական արդյունքների մշակում և մոդելավորում» (2003)

Պարգևներ

·         Մխիթար Գոշի (2002), Անանիա Շիրակացու (2004), Զորավար Անդրանիկի (2005) մեդալներ

·         ՀՀ վարչապետի (2006), ՀՀ տարածքային կառավարման (2006), ՀՀ կրթության և գիտության (2008), ՀՀ տրանսպորտի և կապի (2010) նախարարությունների ոսկե հուշամեդալներ

·         ՀԽՍՀ ԺՏՆ ցուցահանդեսի (1985), Ֆրիտյոֆ Նանսենի (1999), Աղետի գոտու վերականգնման ռուս-հայկական համագործակցության (2004), ՀՀ ոստիկանապետի համագործակցության (2005) մեդալներ

·         Երևանի պոլիտեխնիկական և Վանաձորի մանկավարժական (2012) ինստիտուտների ոսկե մեդալներ

·         ՀՀ վարչապետի շնորհակալագիր, ՀՀ վարչապետի և ՀՀ ոստիկանապետի կողմից անվանական զենքեր

Քոչինյանն արժանացել է նաև Պատվավոր երկաթուղային (1996), ԱՊՀ երկրների պատվավոր ճանապարհաշինարար (2012), Վանաձորի, Շնողի, ԴսեղիԳարգառի պատվավոր քաղաքացու կոչումների։

 

 

 

5․Հակոբ Աղվանի Ազիզյան (ապրիլի 191938ՂարանլուղՄարտունու շրջանՀայկական ԽՍՀԽՍՀՄ), հայ դերասան։ Հայաստանի ժողովրդական արտիստ (2004

Կենսագրություն

1964 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1964 թվականից Վանաձորի դրամատիկական թատրոնի դերասան, 1995-2000 թվականներին եղել է տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը, 2001-2002 թվականներին` գլխավոր ռեժիսոր։ 1973 թվականից դասավանդում է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում, 2003 թվականից` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղում, 2004 թվականից՝ պրոֆեսոր։

Դերեր թատրոնում

·         Սամսոնյան՝ Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»

·         Արբենին՝ Միխայիլ Լերմոնտովի «Դիմակահանդես»

·         Միքայել՝ Ալեքսանդր Շիրվանզադեի «Քաոս»

·         Բոլենբրոկ՝ Ուիլյամ Շեքսպիրի «Ռիչարդ Երկրորդ»

Ֆիլմագրություն

 

Տարի

Ֆիլմ

Դեր

1988

Ռիչարդ II

Հենրի Բոլինգբրոք

1988

Համբարձում

Գեորգ

1984

Հող և ոսկի

Ստեփան Մարգարյան

1980

Կտոր մը երկինք

 

1975

Այս կանաչ, կարմիր աշխարհը

Դիլան

1973

Տտիպ խաղող

Սահակ

1973

Հնձան

 

1972

Վերադարձ

Ռուբեն

1970

Հեղնար աղբյուր

Երանոս

1969

Չախ-Չախ թագավորը

·         Աղքատի պատիվը

Սիմոն

Բեմադրություններ

·         Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արև»

·         Ա. Աղասարյանի «Անառակ որդու վերադարձը»