Գլխավոր
/
ՏԻՄ
/
Պատվավոր քաղաքացիներ
07.07.2025թ
Ղամբարյան Հրայր
Ծնվել է 1927թ. սեպտեմբերի 20-ին՝ Ղարաքիլիսայում: Ավարտել Հովհ.Թումանյանի անվան թիվ 3 դպրոցը, Երևանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը՝ ստանալով ինժեներ-մեխանիկի որակավորում:
1950-ին աշխատանքային մկրտություն է ստացել Երևանի Ձերժինսկու անվան հաստոցաշինական գորժարանում՝ որպես արտադարամասի վարպետ:
1952-ին զորակոչվել է խորհրդային բանակ, ծառայել ինժեներական զորամասում՝ որպես շինվարչության գլխավոր ինժեներ: 1954-ին, զորացրվելուց հետո, վերադարձել է հայրենի քաղաք և աշխատանքի անցել մեխանիկական գործարանում՝ որպես արտադրամասի պետ:
1956-ին տեղափոխվել է նորաստեղծ <<Ավտոմատիկա>> գործարան որպես գլխավոր ինժեներ, 1958-ին՝ դարձյալ նորաստեղծ <<Ավտոմատիկա>> գիտահետազոտական ինստիտուտի՝ տնօրենի տեղակալ:
Հ.Ղամբարյանը 10-ը տարի (1967-1977թթ.)եղել է <<Ավտոգենմաշ>> գործարանի տնօրեն: Նրա ջանքերով մեխանիկական գործարանը վերափոխվեց, դարձավ Խորհրդային Միության ավտոգենային սարքեր արտադրող առաջատար գործարան:
1977-1982-ին եղել է Կիրովականի քաղխորհրդի գործկոմի նախագահ:
1982-ին տեղափոխվել է հանրապետական աշխատանքի, նշանակվել ժողվերահսկողության հանրապետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ (մինչև 1988թ.): Բազմիցս ընտրվել է Կիրովականի քաղխորհդի և ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր: Հանրապետության վաստակավոր ինժեներ էր:
Պարգևատրվել է <<Աշխատանքային Կարմիր դրոշի>> և <<Պատվո նշան>> շքանշաններով:
Մահացել է 2009 թվականին: