Գլխավոր
/
ՏԻՄ
/
Պատվավոր քաղաքացիներ
09.07.2025թ
Ազիզյան Հակոբ
Հակոբ Աղվանի Ազիզյան (ապրիլի 19, 1938, Ղարանլուղ, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան։ Հայաստանի ժողովրդական արտիստ (2004)։
Կենսագրություն
1964 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1964 թվականից Վանաձորի դրամատիկական թատրոնի դերասան, 1995-2000 թվականներին եղել է տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը, 2001-2002 թվականներին` գլխավոր ռեժիսոր։ 1973 թվականից դասավանդում է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում, 2003 թվականից` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղում, 2004 թվականից՝ պրոֆեսոր։
Դերեր թատրոնում
· Սամսոնյան՝ Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»
· Արբենին՝ Միխայիլ Լերմոնտովի «Դիմակահանդես»
· Միքայել՝ Ալեքսանդր Շիրվանզադեի «Քաոս»
· Բոլենբրոկ՝ Ուիլյամ Շեքսպիրի «Ռիչարդ Երկրորդ»
Ֆիլմագրություն
|
Տարի |
Ֆիլմ |
Դեր |
|
1988 |
Ռիչարդ II |
Հենրի Բոլինգբրոք |
|
1988 |
Համբարձում |
Գեորգ |
|
1984 |
Ստեփան Մարգարյան |
|
|
1980 |
||
|
1975 |
Դիլան |
|
|
1973 |
Տտիպ խաղող |
Սահակ |
|
1973 |
||
|
1972 |
Վերադարձ |
Ռուբեն |
|
1970 |
Երանոս |
|
|
1969 |
Չախ-Չախ թագավորը |
Սիմոն |
Բեմադրություններ
· Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արև»
· Ա. Աղասարյանի «Անառակ որդու վերադարձը»