Գլխավոր
/
ՏԻՄ
/
Սպորտ
11.07.2025թ
«ՎԱՆԱՁՈՐԻ ԼՈՂԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌևՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
2005թ. Հայաստանի կառավարության լիազորմամբ, Հունաստանի կառավարության EETAA-ի և Վանաձորի համայնքի համաֆինանսավորմամբ շահագործման է հանձնվել լողի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցը:
Մարզադպրոցում գործող մարզաձևերն են՝ լող և ջրագնդակ:
Գործունեության այս տարիների ընթացքում մարզադպրոցը ունեցել է կարգային մարզիկներ, լողի ՀՀ առաջնությունների հաղթողներ և մրցանակակիրներ:
Մարզադպրոցի հավաքական թիմը մասնակցոիմ է ՀՀ լողի բոլոր առաջնություններին և մրցաշարերին, գրավելով մրցանակային տեղեր :
Այժմ մարզադպրոցում գործում են 10 ուսումնամարզական և 6 նախապատրաստական խմբեր:
2017թ-ից մարզադպրոցի տնօրենն է Կարեն Խաչատրյան:
Հասցեն՝ Մխիթար Հերացու 24
Հեռախոս (0322) 2-41-49