Գլխավոր
/
ՏԻՄ
/
Սպորտ
11.07.2025թ
«ՎԱՆԱՁՈՐԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՀԵՐԹԱՓՈԽԻ ՄԵՆԱՊԱՅՔԱՐԱՅԻՆ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌևՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«ՎԱՆԱՁՈՐԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՀԵՐԹԱՓՈԽԻ ՄԵՆԱՊԱՅՔԱՐԱՅԻՆ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» /կրճատ «ՕՀՄՄՄԴ» / ՀՈԱԿ-ը մեր քաղաքի հնագույն պատմություն ունեցող մարզադպրոցներից մեկն է:
ՕՀՄՄՄԴ-ն ստեղծվել է 1936թ. և սկզբում կոչվել է «Մանկապատանեկան մարզադպրոցե» այնուհետև 1947թ. վերանվանվել է «Երիտասարդական մարզադպրոց», 1953-ից 2002թ մարզադպրոցը կոչվել է «Սպորտային բարձր վարպետության մարզադպրոց» (տնօրեն' Սերյոժա Պետրոսյան), իսկ 1993թ.-ից կրում է «Օլիմպիական հերթափոխի մենապայքարային մարզաձևերի մարզադպրոց» անվանումը, իսկ 2007թ. արդեն դարձել է համայնքային ոչ առևտրային կազմակերպություն (««ՕՀՄՄՄԴ» ՀՈԱԿ):
Մարզադպրոցում 2025թ. դրությամբ կա 32 աշխատակից, որից 21-ը մարզիչ, որոնցից յոթը ՀՀ վաստակավոր մարզիչներ և վաստակավոր վարպետներ են:
Մարզադպրոցն իր պատմության ընթացքում տվել է ԽՍՀՄ, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ և մրցանակակիրներ:
Մարզադպրոցում գործում է 4 մարզաձև`
• բռնցքամարտ – 6 մարզիչ – 11 խումբ - 106 մարզիկ
• ազատ ըմբշամարտ – 9 մարզիչ – 15 խումբ - 146 մարզիկ
• սամբո _ 5 մարզիչ – 8 խումբ - 76 մարզիկ
• ձյուդո – 1 մարզիչ – 2 խումբ - 16 մարզիկ
Հասցե՝ Աղայան 72/1,
տնօրեն՝ Հովիկ Մանուկյան,
հեռ. 093-60-20-30,
Էլ. փոստ` [email protected]