Գլխավոր
/
ՏԻՄ
/
Ծրագրեր
22.07.2022թ
«Գործընկերություն գյուղական կանաչ տարածքների աղտոտման դեմ» ծրագրի համատեղ իրականացումը Վրաստանում, Հայաստանում, Մոլդովայում և Ռումինիայում (Ծրագիրը մասնակից երկրներում մեկնարկել է 2020թ-ի մայիսի 1-ից)
Ծրագրում ներգրավված են 5 գործընկերներ՝ Վրաստանի Ցխալդուբոյի քաղաքապետարան՝ գլխավոր գործընկեր, ծրագրի գործընկերներ՝ Մոլդովայի Ունգենիի քաղաքապետարան, Հայաստանում՝ Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի հայաստանյան գրասենյակ, Ռումինիայում՝ Տեխնոպոլ Գալաթի ասոցիացիան և Վրաստանի Իմերեթիի «Սպեկտրի» գիտնականների միություն: Ծրագիրը նպատակ ունի աջակցել շրջակա միջավայրի որակի բարելավմանը և գյուղական բնակավայրերում գետերի ջրազրկման կրճատմանը` աջակցելով թափոնների կառավարման և շրջակա միջավայրի վերաբերյալ իրազեկման ժամանակակից փորձի ներդրմանը՝ Վրաստանում, Հայաստանում, Մոլդովայում և Ռումինիայում: Ծրագիրն առանձնահատուկ ուշադրություն կդարձնի գյուղական բնակավայրերի կարողությունների զարգացմանը: Կբարձրանան գյուղական համայնքների կարողությունները` աղբի 3R սկզբունքի իրականացման համար, ինչը զգալիորեն կնվազեցնի գետերի, հատկապես փոքր գետերի վրա մարդածին ազդեցությունը: Ծրագիրը կնպաստի թափոնների կառավարման լավագույն փորձի ներդրմանը Վրաստանի, Հայաստանի և Մոլդովայի ընտրված գյուղական բնակավայրերում` հիմնված ԵՄ մոտեցումների վրա: Մասնավորապես պլաստիկի և թղթի տարանջատումը կներկայացվի Ցխալդուբոյի ու Խոնիի (Վրաստան) 7 համայնքներում, ինչպես նաև Վանաձորի ու Դիլիջանի (Հայաստան) 4 համայնքներում: Ծրագրի հիմնական նպատակներից է նաև աղբի հիմնախնդիրների վերաբերյալ հասարակության իրազեկվածության և կրթության մակարդակի բարձրացումը, շրջակա միջավայրի պահպանության կարևորության գաղափարի և թափոնների կառավարման ժամանակակից փորձի ներդրումը: Այդ նպատակին հասնելու ճանապարհին կօգտագործվեն այնպիսի գործիքներ, ինչպիսիք են կրթական ծրագրերի և տեղեկատվական արշավների իրականացումը, զանգվածային լրատվամիջոցների և էլեկտրոնային լրատվամիջոցների օգնությամբ տեղեկատվության տարածումը, քաղաքացիների անմիջական ներգրավվածությունն ու մասնակցությունը շրջակա միջավայրի և մաքրման միջոցառումներին: Թիրախային խմբերի համար կկազմվեն տարբեր հրապարակումներ գետերի աղտոտման, թափոնների կառավարման վերաբերյալ: Նախագիծը կնպաստի տարածաշրջանում միջսահմանային համագործակցությանը: Մասնավորապես, կստեղծվի միջսահմանային ցանց՝ նախագծում ներգրավված երկրների մասնակցությամբ: Ծրագրում ներգրավված քաղաքապետարանների միջև կստորագրվեն Քույր քաղաքների համագործակցության հուշագրեր: Շահագրգիռ կողմերի մասնակցությամբ կստեղծվեն Քաղաքային թափոնների կառավարման պլան Դիլիջանի քաղաքապետարանի և Տեղական բնապահպանական գործողությունների ծրագրեր Ցխալդուբոյի և Խոնիի քաղաքապետարանների համար: Ծրագրի տևողությունը 24 ամիս է: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից՝ Սևծովյան ավազանի 2014-2020 համատեղ գործնական ծրագրի շրջանակներում: Եվրամիությունից ծրագրի համար նախատեսված միջոցների ընդհանուր գումարը կազմում է 718 244.92 եվրո, Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի (Հայաստան) համար ԵՄ միջոցների ծավալը 129 030.00 եվրո է: Կոնտակտային տվյալներ. Դշխուհի Սահակյան, ծրագրի համակարգող Հեռ: +374 91 32 85 84/87 Էլ.հասցե. [email protected] Արմինե Հայրապետյան, ծրագրի օգնական Հեռ: +374 99 999 037 Էլ.հասցե. [email protected] Ալբերտ Հարոյան, Ծրագրի տեղական համակարգող, Դիլիջան Հեռ: +374 94 763 594 Էլ.հասցե. [email protected] Կարեն Պառավյան, Ծրագրի տեղական համակարգող, Վանաձոր Հեռ: +374 94 357 534 Էլ.հասցե. [email protected]