Գլխավոր
/
ՏԻՄ
/
Ծրագրեր

22.04.2021թ

«Գործընկերություն ընդդեմ գյուղական կանաչ տարածքների աղտոտման» ծրագրի շրջանակում կազմակերպված թափոնների կառավարման դասընթաց

Ապրիլի 22-ին Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Գործընկերություն ընդդեմ գյուղական կանաչ տարածքների աղտոտման» ծրագրի շրջանակում կազմակերպված թափոնների կառավարման դասընթաց: Մասնակցում էին Վանաձոր և Դիլիջան համայնքների ուսուցիչներ, տնօրեններ, ինչպես նաև Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ: Ծրագրի նպատակն է տեղեկատվական ուսուցման միջոցով, ուսուցիչների մոտ բարձրացնել գետերի, ծովերի պաշտպանության ու թափոնների կառավարման խնդիրների բնապահպանական իրազեկվածությունը: Ծրագիրը նախատեսված է ՛՛“Գործընկերություն ընդդեմ գյուղական կանաչ տարածքների աղտոտման” ՛՛ ծրագրին մասնակից երկրների՝ Վրաստանի, Հայաստանի, Ռումինիայի և Մոլդովայի համար: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից՝ Սևծովյան ավազանի 2014-2020 համատեղ գործնական ծրագրի շրջանակներում: