Գլխավոր
/
ՏԻՄ
/
Ծրագրեր
Thumbnail
Thumbnail
Thumbnail
Thumbnail
Thumbnail
Thumbnail

15.08.2022թ

EU BSB 1138 APRA ծրագրի հաղթողները՝ Վանաձոր -2022

2022թ-ի հունիսի 20-ին Եվրամիության կողմից ֆինանսավորվող BSB–1138 – «Գործընկերություն ընդդեմ գյուղական կանաչ տարածքների աղտոտման» ծրագրի շրջանակում Լոռու մարզի թիրախային Վանաձոր խոշորացված համայնքում APRA ծրագրի աշխատանքային թիմի անդամները հանդիսավոր պայմաններում ամփոփեցին ծրագրի կրթական բաղադրիչի շրջանակներում իրականացված նկարչական մրցոււյթի արդյունքները և հաղթողներին հանձնեցին մրցանակներ: Արարողությանը մասնակցում էին Վանաձոր, Գուգարք, Շահումյան, Դարպաս բնակավայրերի դպրոցների, Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ծնողներ: Մրցանակների հանձնման արարողությանը մասնակցեց Վանաձորի համայնքապետարանի Աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Հայկ Վիրաբյանը: