Գլխավոր
/
ՏԻՄ
/
Ծրագրեր

24.06.2022թ

2022թ-ի հունիսի 21-ին Եվրամիության կողմից ֆինանսավորվող BSB–1138 – «Գործընկերություն ընդդեմ գյուղական կանաչ տարածքների աղտոտման» ծրագրի շրջանակում Լոռու մարզի թիրախային Վանաձոր խոշորացված համայնքում

2022թ-ի հունիսի 21-ին Եվրամիության կողմից ֆինանսավորվող BSB–1138 – «Գործընկերություն ընդդեմ գյուղական կանաչ տարածքների աղտոտման» ծրագրի շրջանակում Լոռու մարզի թիրախային Վանաձոր խոշորացված համայնքում մեկնարկեցին փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչների համար՝ աղբի կառավարման 3R սկզբունքները թեմայով դասընթացներ: Դասընթացը վարում էր աղբի կառավարման մասնագետ Տիգրան Օգանեզովը: Վերջինս ներկայացրեց առաջավոր երկրների փորձը, թափոնների վերամշակման և կոմպոստավորման հնարավորությունները: Հանդիպման մեկնարկին APRA ծրագրի աշխատանքային թիմի անդամներ Արմինե Հայրապետյանը և Դշխուհի Սահակյանը ներկայացրեցին ծրագրի հիմնական նպատակները, ՀՀ ոլորտին առնչվող օրենսդրությունը, ինչպես նաև համայնքի բնակավայրերում իրականացվող բաղադրիչների ընթացքի վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն: Վանաձորում գործող ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչներին առավելապես հետաքրքրում էին ռեսուրսների խնայողությանը միտված՝ թափոնների նվազեցման ուղղությամբ իրականացվելիք հնարավորությունները և գործողությունները: ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչներին ծրագրի մասնակից երկրների փորձը ներկայացրեց Վանաձոր համայնքի աշխատակազմի զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Լիլիա Դավթյանը՝ Ռումինիա կատարված ուսուցողական այցի օրինակով: