Գլխավոր
/
Լուրեր
/
Հայտարարություններ

ՀԱՆՐԱՅԻՆ ԲԱՑ ԼՍՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ

Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը  հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց,  համայնքի ավագանու խմբակցություններին՝ «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման ծրագրին մասնակցելու մասին» Վանաձոր համայնքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հանրային բաց լսումների և քննարկումների։

Հանրային լսումները տեղի կունենան 2025 թվականի օգոստոսի 29-ին, ժամը 11:00-ին, համայնքապետարանի վարչական շենքի 4-րդ հարկում՝ ավագանու նիստերի դահլիճում:

Առաջարկություններն առցանց կարող եք ներկայացնել [email protected], [email protected] էլեկտրոնային փոստով կամ գրավոր ձևով՝ Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Լիլյա Դավթյանին, մինչև 2025 թվականի օգոստոսի  28-ը, ժամը 16։00-ն:

N

Անվանում

1

Վանաձոր համայնքի Դարպաս բնակավայրի գլխավոր ճանապարհի հիմնանորոգում

2

Վանաձոր համայնքի Շահումյան բնակավայրի մի շարք փողոցների հիմնանորոգում

9

Գուգարքի մի շարք փողոցներ

3

Վանաձոր համայնքի Մյասնիկյան փ․ հիմնանորոգում

4

Բանակի փողոց հիմնանորոգում

5

Տարոն-4 թաղ․ գլխավոր փողոցի հիմնանորոգում

6

Շիրակացի փողոցի հիմնանորոգում

7

Վանաձոր համայնքի թվով 3 սպորտդպրոցների հիմնանորոգում

8

Շահումյան բնակավայրում մանկապարտեզի կառուցում

10

Վանաձոր բակեր հիմնանորոգում

11

Բաթումի փողոցի հիմնանորոգում