Գլխավոր
/
Լուրեր
/
Հայտարարություններ
12.08.2025թ
Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության օրվա առթիվ
«Սիրելի՛ երիտասարդներ,
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության օրվա առթիվ։ Այս օրը նշանավորում է երիտասարդության ուժը, ձգտումները, երազանքներն ու անսահման ներուժը։ Դուք եք մեր երկրի ապագան, այն կառուցողներն ու լույս բերողները։
Ձեր եռանդն ու նախաձեռնող ոգին պետք է դառնան փոփոխությունների շարժիչ ուժը։ Հավատացե՛ք ձեր ուժերին, դժվարություններն օգտագործեք սովորելու և կոփվելու համար, գնացե՛ք առաջ՝ ստեղծելու ձեր երազած ապագան։
Մաղթում ենք Ձեզ առողջություն, անսպառ ոգեշնչում, գիտելիքի հանդեպ սեր ու հաղթանակներ բոլոր նախաձեռնություններում»։