Գլխավոր
/
ՏԻՄ
/
Կրթություն
18.08.2025թ
«Վանաձորի Կոմիտասի անվան արվեստի դպրոց կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն»
«Վանաձորի Կոմիտասի անվան արվեստի դպրոց կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն»
<<Վանաձորի Կոմիտասի անվան արվեստի դպրոց կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն>> ՀՈԱԿ-ը հիմնադրվել է 1985թ.-ին Տավրոս թաղամասի թիվ 17 միջնակարգ դպրոցի մասնաշենքում, նախկինում անվանակոչվել է թիվ 6 երաժշտական դպրոց, որտեղ գործել է մինչև 1988թ.-ը:
1988թ.-ի երկրաշարժից հետո մինչև 2007թ.-ը դասերը կազմակերպվել են տնակային պայմաններում: 2007թ.-ից դպրոցը անվանակոչվել է թիվ 6 արվեստի դպրոց և գործում է նոր մասնաշենքում Բաղրամյան 15/1դ հասցեում : 2015թ-ից դպրոցը անվանակոչվել է <<Վանաձորի Կոմիտասի անվան արվեստի դպրոց կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն>> ՀՈԱԿ
Դպրոցի առաջին տնօրենն էր Տիգրան Ռոբերտի Քալաշյանը /1985-2005թթ/,
երկրորդ տնօրենը՝ Հովհաննես Լյուդվիկի Արշակյանը /2005-2009թթ/,
երրորդ տնօրենը՝ Գայանե Ռաֆիկի Դավթյանը /2009-2015թ/:
2015թ-ից դպրոցի տնօրեն է Վարդան Պյոտրի Դոլմաջյանը։
Դպրոցում գործող բաժիններն են՝
Դաշնամուրային
Լարային
Ազգային նվագարաններ
Փողային – հարվածային
Երաժշտական գրականություն
Սոլֆեջիո
Վոկալ
Հասցե՝ ՀՀ Լոռու մարզ. ք.Վանաձոր Բաղրամյան 15/1դ
Հեռ. 0322 7-50-90, +374-41-335-395 [email protected]
Սոց. Ցանցեր
https://www.facebook.com/share/173BRoGdSt/
https://www.instagram.com/komitasartschool?igsh=MW9rYnhpdjVxZTE0ZA==