Գլխավոր
/
ՏԻՄ
/
Կրթություն
18.08.2025թ
«Վանաձորի Ստ.Աղաջանյանի անվան գեղարվեստի դպրոց»
«Վանաձորի Ստ.Աղաջանյանի անվան գեղարվեստի դպրոց»
Վանաձորի Ստ.Աղաջանյանի անվան գեղարվեստի դպրոց ԿՈՒՀ ¦ ՀՈԱԿ-ը հիմնադրվել է 1957 թվականին հայ կերպարվեստի նահապետ Մարտիրոս Սարյանի և մեծանուն քանդակագործ Արա Սարգսյանի նախաձեռնությամբ՝ Կիրովական քաղաքում;
Դպրոցն ամբողջովին հիմնանորոգվել և նորովի կահավորվել է Հայ օգնության ֆոնդի նախաձեռնության ու ջանքերի շնորհիվ՝ հայ բարեր Գուրգեն Եկարեանի նվիրատվությամբ՝ ի հիշատակ հերոսական պապի՝ 1915 թվականի Վանի ինքնապաշտպանական մարտերի ղեկավար Արմենակ Եկարեանի:
Դպրոցն ունի 16 աշխատակից՝ տնօրեն, ուսմասվար, 7 մանկավարժ, 7 սպասարկող անձնակազմ։ Աշակերտների քանակաը 107 է։
Այստեղ դասավանդում են գծանկար, գունանկար, կոմպոզիցիա, քանդակ, դեկորատիվ կիրառական արվեստ, արվեստի պատմություն և ընտրովի առարկա՝ գրաֆիկա:
Դպրոցը յոթամյա է, խմբային դասաժամի տևողությունը սահմանվում է 40 րոպե:
Հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, ք․ Վանաձոր Մոսկովյան 30
Հեռ․ +37491136669 (տնօրեն)
Տնօրենի ժ/պ Նազիկ Քոչարյան
Էլ․ հասցե՝ [email protected]
Facebook – https://www.facebook.com/share/1ESrNDbmyk/?mibextid=wwXIfr
Instagram https://www.instagram.com/fine_art_school_st.aghajanyan/profilecard/?igsh=eXFkd296ZzB6Ymx46ZzB6Ymx4