Գլխավոր
/
ՏԻՄ
/
Մշակույթ
18.08.2025թ
«Վանաձորի համայնքի Հրանտ Մաթևոսյանի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ»
«Վանաձորի համայնքի Հրանտ Մաթևոսյանի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ»
«Վանաձորի համայնքի Հրանտ Մաթևոսյանի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը շահույթ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող հաստատություն է, որը կոչված է բավարարելու քաղաքի բնակչության տեղեկատվական պահանջները, ապահովելու գրականության և տեսա-լսողական նյութերի առկայությունը, ղեկավարելու և մեթոդական օգնություն ցույց տալու Վանաձորի գրադարաններին:
«Վանաձորի համայնքի Հրանտ Մաթևոսյանի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը միավորում է Վանաձորի թվով 4 գրադարաններ՝ Սամվել Զուլոյանի անվան թիվ 2 մանկական գրադարան (հասցե՝ Գրիգոր Նարեկացի 47), Մկրտիչ Սարգսյանի անվան թիվ 3 մանկական գրադարան (հասցե՝ Թատերական 2-1/1), թիվ 4 մասսայական գրադարան (հասցե՝ Տիգրան Չուխաջյան 30), թիվ 6 մանկական գրադարան (հասցե՝ Զորավար Անդրանիկի 99):
«Վանաձորի համայնքի Հրանտ Մաթևոսյանի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ-ը ձևավորվել է բյուջետային հիմնարկի վերակազմավորման արդյունքում (ՀՀ կառավարության 14.03.1997թ. թիվ 51 որոշմամբ) և հանդիսանում է նրա իրավահաջորդը:
Հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, ք․ Վանաձոր Թատերական 2-1/1
Հեռ՝ 094962125
Տնօրենի ժ/պ Մանե Մուրադյան
էլ. փոստ [email protected]
Ֆեսբուքյան էջեր՝
1.«Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ
2. «Վանաձորի թիվ երեք գրադարան»
3. «Վանաձորի թիվ երկու գրադարան»
4. «Վանաձորի թիվ վեց գրադարան»
5. «Վանաձորի թիվ չորս գրադարան»