Գլխավոր
/
ՏԻՄ
/
Կրթություն

18.08.2025թ

«Շարա Տալյանի անվան երաժշտական դպրոց»

«Շարա Տալյանի անվան երաժշտական դպրոց»

 

Շարա Տալյանի անվան թիվ 2 երաժշտական դպրոցը հիմնադրվել է 1965թ. օգոստոսի 28-ին ՀՍՍՀ  կուլտուրայի մինիստրության հրամանագրով և Էդ. Կզարթմյանի  անմիջական նախաձեռնությամբ՝ որպես  թիվ  1 երաժշտական դպրոցի մասնաճյուղ, տնօրեն՝Ա. Ավետիսյան

Բնակելի շենքի նկուղային հարկում դպրոցը 2 սենյակ էր  զբաղեցնում  : Հիմնականում դպրոց  էին հաճախում  քիմիագործների, մետաքսագործների ,հաստոցաշինարարների  երեխաները:

1966թ. սեպտեմբերի 1-ից դպրոցը դարձավ ինքնուրույն միավոր և տնօրեն նշանակվեց   Ամալյա Վարդապետյանը, ուսմասվար՝ Թամարա Փերոյանը:

Դպրոցում աշխատում էին  բանիմաց  և  հեղինակություն  վայելող  դասատուներ, ովքեր թրծվել էին  թիվ 1  երաժշտական  դպրոցում:Չնայած  դպրոցի  անհրապույր պայմաններին ՝ աշխատանքային  հաճելի  մթնոլորտ էր  ձևավորվել,  և  առողջ  ու  մտերմիկ  կոլեկտիվում  աշխատում էին  36 երիտասարդ ուսուցիչներ՝ դաշնամուրային , լարային, փողային և ժող գործիքների  բաժիններում: Տարեցտարի  ավելանում էին  դասատուների և աշակերտների թիվը  և դպրոցի  տարածքն  այլևս չէր բավարարում:

Բազմաթիվ  ծնողների կողմից  իշխանությունների հղված դիմումներին ընդառաջելով՝Կիրովականի քաղսովետի  և ՀԿԿ  քաղկոմի որոշմամբ դպրոցին տրամադրվեց  Բաթումի 9  հասցեում գտնվող  շինարարներին  և  տրիկոտաժագործներին  պատկանող  հանրակացարանի  առաջին  հարկը, հետագայում՝ արդեն ամբողջ  շենքը,իսկ հանրակացարանի բնակիչները  ապահովվեցին  բնակարաններով:Շենքի  հիմնանորոգումից հետո, երբ ստեղծվեցին  հարմարավետ  ու լուսավոր  դասասենյակներ, ՀՍՍՀ  կուլտուրայի մինիստրության կողմից  հատկացվեց  գույք  և  երաժշտական  գործիքներ:

Դպրոցի  տնօրեն  Ա. Վարդապետյանի  և  ուսմասվար  Թ. Փերոյանի կազմակերպչական  հմտությունների   շնորհիվ էլ  ավելի  բարձրացավ  դպրոցի  հեղինակությունը: Աճել էր  երաժիշտ  մանկավարժների  մի  սերունդ  , որին կարելի էր  հավատալ  և  վստահել՝ Լաուրա  Ղամբարյան, Ժաննա Միքայելյան, Թամարա Մելիքյան, Լեյլի Ավետիսյան ,Աիդա Մելիքյան, Հայկարամ Անտոնյան, Վիոլետա Բեժանյան, Նելլի Գրիգորյան և շատ  ուրիշներ.  Այս  ցանկը  կարելի է անվերջ  շարունակել

Նրանք  մեծագույն գնահատանքին  արժանացած  մարդիկ են  , ում քրտնաջան   աշխատանքի  շնորհիվ  դպրոցը ունեցավ  մեծ  ձեռքբերումներ, ձևավորվեցին ավանդույթներ.  որոնց  հավատարիմ ենք  մնում այսօր ևս :Շուտով  դպրոցը հասավ  այնպիսի  մակարդակի, որ կարող էր  մրցակցել  մայրաքաղաքի  ցանկացած  երաժշտական  դպրոցի հետ: Ասվածի  վկայությունն է 1969թ.  Կոմիտասի  և  Թումանյանի  100 ամյակներին նվիրված հանրապետական  ստուգատեսը, երբ  մեր դպրոցի  կրթական  բարձր  որակին  շատերն  էին  տեղյակ  և  սպասված էին կոմիտասյան   Հորովելի ,  Կռունկի  կատարումները մեր դպրոցի  դաշնամուրային  և  լարային  բաժինների  աշակերտների  կողմից:

1971թ  երբ  նշվում էր  դպրոցի  5  ամյակը, դպրոցն  անվանակոչվեց  մեծանուն  երգիչ ՀՍՍՀ  ժողովրդական  արտիստ  Շարա Տալյանի անվամբ:

1973թ. դպրոցը հրաժեշտ  տվեց  իր  առաջին  շրջանավարտներին, որոնցից  շատերն  իրենց  ուսումը շարունակեցին  Կիրովականի  երաժշտական  ուսումնարանում, ապա  Երևանի  Պետական  Կոնսերվատորիայում՝ դառնալով  մեր  քաղաքի  երաժշտարվեստի  իսկական  նվիրյալներ:Նրանցից  ոմանք  աշխատում են  հարազատ  դպրոցում՝ Միքայել Աբրահամյան,

1976թ. երբ  դպրոցը բոլորեց  իր  գոյության 10  տարին, դպրոցի  բակում  տեղադրվեց  Շարա Տալյանի  կիսանդրին, հեղինակ՝ Ալիս  Մելիքյան: Այդ  ժամանակ  դպրոցում  արդեն  աշխատում  էին  120  դասատու, սովորում՝ 470 աշակերտ  տարբեր բաժիններում: Դպրոցում  գործում  էին  ուսուցչական  և  աշակերտական  երգչախմբեր , թավջութակահարների , ջութակահարների  և ժող   գործիքների համույթներ:

Դպրոցը ակտիվ  գործունեություն էր  վարում՝ բազմաթիվ  փնջային  համերգներ, մրցույթ-ստուգատեսներ, փառատոններ…և արդյունքում՝ անթիվ պարգևներ , մրցանակներ:

Եվ սա դեռ բոլորը չէ:Դպրոցը  բարեկամական  կապեր  ուներ  նախկին ԽՍՀՄ-ի շատ հանրապետությունների հետ.

Փոխադարձ  այցելություններ  էին  կատարվում, ցուցադրում առաջավոր փորձը Մոսկվայում, Ռիգայում, Բաթումիում և  այլուր:

Մեր  ուսուցիչները պարբերաբար  վերապատրաստվում էին  Հանրապետական  մեթոդ-կաբինետի  լավագույն  մասնագետների  կողմից՝ էլ  ավելի հարստացնելով  իրենց գիտելիքները:

Հիմնադրման օրից դպրոցում աշխատել են  7  տնօրեններ՝ կոմպոզիտոր  Աիդա  Ավետիսյան,  վաստակավոր մանկավարժներ Ամալյա Վարդապետյան, Սեդա Ղազարյան, Խաչատուր Դնոյան , ում  հաջորդեցին Միքայել Աբրահամյանը,ապա Անահիտ  Խանզադյանը:

2019 թվականին<<Վանաձոր համայնքի Շարա Տալյանի անվան երաժշտական դպրոց ԿՈԻՀ>> ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Աննա Միրզոյանը:

 1999 թվականից առ այսօր դպրոցում ուսումնական գծով տնօրենի տեղակալ է Մելանյա Աբազյանը:

1988թ. ահեղ  երկրաշարժն իր  ավերիչ կնիքը  դրեց   նաև   թիվ  2  երաժշտական  դպրոցի վրա : Խիստ  վթարված  շենքը   քանդեցին ՝  վերակառուցելու  նպատակով,  սակայն  այդպես  էլ  չվերակառուցվեց,  և  դպրոցը  ,  որ  շուրջ  25  տարի  հանգրվանել  էր   տարեցտարի  քայքայվող   տնակներում ,  շարունակում  էր  աշխատել  բնականոն  ռիթմով ՝  այս  անբարենպաստ   պայմաններում՝ ապահովելով գնահատանքի  արժանի   աշխատանք:

Դրա  պարզ  վկայությունն  է  1994թ  Ամադեուս  պատանի  երաժիշտների  մրցույթ  փառատոնը,  որտեղ մեր աշակերտները բազմաթիվ  մրցանակներ  ստացան  :
 2008թ  Բաբաջանյանի  անվան 8-րդ  մրցույթ  փառատոն – հատուկ  մրցանակ :2009թ Գ.Սարաջևի  անվան  5-րդ  մրցույթ  փառատոն- 2-րդ  կարգի  մրցանակ : Գ. Թալալյանի  անվան  պատանի  թավջութակահարների  մրցույթ  փառատոն- 2-րդ  կարգի  մրցանակ :

2013թ  Երգող  Հայաստան  երգչախմբային  մրցույթ  փառատոն -3-րդ կարգի  մրցանակ  և  դրամական  պարգև :

   2014թ.<<Վանաձորյան  ձայն >> մրցույթ  փառատոն -1-ին  մրցանակ :

2015թ  միջազգային << Վերածնունդ>>  փառատոն  Գյումրիում – 3-րդ  մրցանակ

 Քաղաքապետարանի  մշակույթի  բաժնի կողմից կազմակերպված  <<Կոմիտաս>>  պատանի  երաժիշտ  կատարողների    մրցույթ  փառատոն-1-ին  և 2-րդ  կարգի   մրցանակներ: 

2019 թվական Մեղեդի 2 մրցույթ-փառատոն՝  Մեծ մրցանակ:

Արտ Մյուզիք միջազգային մրցույթ-փառատոն ՝1-ին և 2-րդ կարգի մրցանակներ:

Խաչատուր Ավետիսյանի անվան մրցույթ՝ 1-ին և 2-րդ կարգի մրցանակներ:
Այս   ամենը  մեր   ուսուցիչների  անուրանալի  ձեռքբերումներն  են:

 59-ամյա  իր  պատմության ընթացքում  դպրոցը  տվել է 2000 շրջանավարտ , որոնցից  շատերը  հայտնի  երաժիշտներ  են, ովքեր  աշխատում  են  հանրապետության  տարբեր  երաժշտական  հաստատություններում, ոմքանք էլ  կայացել  են  գիտության  տարբեր  բնագավառներում, ստանալով  գիտական  բարձր  կոչումներ :

59-ամյա  կենսագրություն  և  հարուստ  ավանդույթներ  ունեցող  Շարա  Տալյանի  անվան երաժշտական  դպրոցն  այսօր  էլ շարունակում է գործել  հպարտության  զգացումով,  որովհետև  տարիների  հոլովույթի  մեջ  պատվով  ու  պատասխանատվությամբ  կրթել  ու  երաժշտարվեստի  լուսե  դռներն  է  բացել  բազմաթիվ  երեխաների  առջև , հղկել  է  նրանց  մանկական  հոգիները:

 

Հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, քՎանաձոր Վարդանանց 41
Հեռ.՝093653874

Տնօրեն՝ Աննա Միրզոյան

[email protected]