Գլխավոր
/
ՏԻՄ
/
Մշակույթ
18.08.2025թ
«Վանաձորի Ստ․ Զորյանի տուն-թանգարան»
«Վանաձորի Ստ․ Զորյանի տուն-թանգարան»
Ստեփան Զորյանի տուն-թանգարնը Վանաձորում գործող միակ գրական թանգարանն է։ Գրողն իր ծննդավայր Կիրովականում 1962-1964թթ․ կառուցեց երկհարկանի ամառանոց, և համաքաղաքացիների կողմից այն ստացավ <<Հայոց բերդ >> անվանումը։ Տուն-թանգարան հիմնելու որոշումից հետո շենքը վերակառուցվեց՝ պահպանելով ճարտարապետական հորինվածքը։ Ամառանոցի ր տուն-թանգարանի նախագծողները Լևոն և Կարեն Զորյաններն էին՝ Ստեփան Զորյանի ճարտարապետ որդիները։
Տուն-թանգարանի հանդիսավոր բացումը կատարվեց 1990թ-ի սեպտեմբերի 15-ին՝ մեծ գրողի ծննդյան օրը։
Թանգարանի սրահների ցուցանմուշները պատկերացում են տալիս գրողի մանկության ու պատանեկության, գրական ու հասարակական ակտիվ գործունեության մասին, ներկայացնում նրա հարուստ ժառանգությունը։
Հուշային սրահներում՝ աշխատասենյակում ու ննջարանում, ցուցադրված են Ստեփան Զորյանի անձնական իրերը։
Տուն -թանգարանն իրականացնում է նաև գիտական, հետազոտական աշխատանքներ, կրթական ծրագրեր, կիրառում նորագույն տեխնոլոգիաներ, համագործակցում հանրապետությունում գործող թանգարանների հետ։
Հասցե՝ ՀՀ, Լոռու մարզ, ք.Վանաձոր, փ․ Զորյան 24
Հեռախոս- 0322-4-30-93
Տնօրենի ժ/պ Չոբանյան Լիլիթ
Էլ. հասցե- [email protected]
F/B-յան էջը—StepanZoryanHouseMuseum/Ստեփան Զորյանի տուն-թանգարան
https://www.facebook.com/StepanZoryanHouseMuseum?locale=ru_RU