Գլխավոր
/
ՏԻՄ
/
Մշակույթ
18.08.2025թ
«Վանաձորի քաղաքային համայնքի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարան»
«Վանաձորի քաղաքային համայնքի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարան»
«Վանաձորի քաղաքային համայնքի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարան» ՀՈԱԿ -ը կազմավորվել է 1974թ.-ին` իբրև Հայաստանի պետական պատկերասրահի մասնաճյուղ: 1979թ. վերակազմավորման արդյունքում դարձել է կերպարվեստի թանգարան: Թանգարանը զբաղեցնում է եռահարկ կիսալուսնաձև շենք՝ ավելի քան 1800քմ տարածքով: 2004թ. շենքը ներառվել է Հայաստանի պատմամշակութային հուշարձանների ցանկում: Թանգարանի հավաքածուն ընդգրկում է հայ կերպարվեստագետների արվեստը ներկայացնող շուրջ 2000 գեղարվեստական ստեղծագործություններ, որոնց գերակշիռ մասը վերաբերում են 20-րդ դարի 60-80-ականներին: Պահպանվում են գեղանկարներ, գրաֆիկական ստեղծագործություններ, քանդակ, դեկորատիվ - կիրառական արվեստի նմուշներ:
Այսօրվա դրությամբ մշտական ցուցադրությունում ներկայացվում են 235 թանգարանային առարկաներ: Յուրաքանչյուր տարի թանգարանում սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կազմակերպվում է Լոռու նկարիչների հաշվետու տարեկան ցուցահանդեսը:
|
Ծառայություններ
|
|||||
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
|
Թանգարանի աշխատանքային օրերն ու ժամերը |
Տոմսի արժեքը (մուտքի տոմս, ուսանողների, դպրոցականների թոշակառուների)
|
Անվճար օրերը
|
Ի՞նչ օտար լեզուներով էքսկուրսիաներ եք ապահովում
|
Էքսկուրսիայի արժեքը (հայերեն և օտար լեզուներով)
|
Կրթական ծրագրեր (տեսակներ և արժեք )
|
|
Երեքշաբթիից շաբաթ ժամը 10:00 – 18:00 |
անչափահասներ – 100 դ չափահաս – 200 դ զբոսաշրջիկ – 500 դ |
Թանգարանների միջազգային օր՝ մայիսի 18, Թանգարանների գիշեր, հունիսի 1, սեպտեմբերի 1-5 |
անգլերեն, ռուսերեն |
հայերեն՝ անվճար օտար լեզվով՝ 1500դրամ |
Ճանաչողական ծրագրեր՝ անվճար կրթական ծրագրեր՝ մուտքի տոմսով, հանդիպումներ՝ անվճար |
|
Այլ ծառայություններ
|
|||||
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
|
Ինտերնետի առկայություն (wifi) |
Սանհանգույցի առկայություն |
Հուշանվերային տաղավարի առկայություն |
Ավտոկայանատեղի առկայություն |
Թեքահարթակի առկայություն |
Պե՞տք է նախապես գրանցվել մինչև թանգարան այցելելը |
|
առկա է |
առկա է |
առկա է |
հատուկ առանձնացված չէ, հարակից տարածք |
միայն մուտքի մոտ |
միայն զբոսայցերի ժամանակ՝ առնվազն մեկ օր շուտ |
Հասցե՝ ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 52
հեռ․՝ +374 322 43938
[email protected] https://www.facebook.com/vanadzorfineartsmuseum