Գլխավոր
/
ՏԻՄ
/
Մշակույթ
18.08.2025թ
Վանաձորի «Հորովել» ժողովրդական երգի-պարի անսամբլ
Վանաձորի «Հորովել» ժողովրդական երգի-պարի անսամբլ
Նորաստեղծ անսամբլի տնօրեն է նշանակվել Լևոն Սարգսյանը , գեղարվեստական ղեկավար՝ ՀՍՍՀ ժողովրդական արտիստ , կոմպոզիտոր Գրիգոր Հախինյանը , բալետմայստեր՝ ՀՍՍՀ վաստակավոր արտիստ Խաչիկ Մարգարյանը , որի պարային բեմադրությունները մինչև այժմ էլ իրենց ուրույն տեղն ունեն համույթի համերգային ծրագրերում :
1972 թվականի ՀՍՍՀ կուլտուրայի մինիստրության հաստատված հաստիքացուցակի համաձայն պետական անսամբլի առաջին կազմում ընդգրկվում են՝ մեներգիչներ Ազատ Ճուղուրյանը , Սուրեն Թորոսյանը , Ռոբերտ Մխիթարյանը , Ամալյա Պողոսյանը , Ստեփան Դալլաքյանը , Մելանյա Պապիկյանը , Նշան Սիրադեղյանը , Ակսենյա Բրուտյանը , երաժիշտներ Գագիկ Անանյանը , Գևորգ Չալյանը Գերման Քոթանջյանը , Հովհաննես Պողոսյանը , Արտավազդ Հովհաննիսյանը , Ռուբեն Մադոյանը , Վազգեն Մարգարյանը , Իսահակ Չալյանը , Սարգիս Չալյանը Յուրիկ Գևորգյանը , պարային խմբում՝ Լյուդմիլա Ոսկանյանը , Յուրիկ Ղումաշյանը, Ռաֆիկ Համբարձումյանը , Արմենուհի Դիլանյանը , Անժելա Պապոյանը , Ասյա Ջնդեմյանը , Գոհար Էմիրզյանը , Սեդա Սնոյանը , Կարինե Աղաջանյանը , Գառնիկ Սարգսյանը , Սեյրան Գինոսյանը , Սամվել Հովհաննիսյանը , Ռուբեն Բաղրամյանը , Գևորգ Գևորգյանը, Դավիթ Սահակյանը , Ասատուր Կարապետյանը և այլոք:
Գրիգոր Հախինյանի ծանրաբեռնվածության պատճառով ընդհամենը մեկ ամիս անց ժամանակավոր , գեղարվեստական ղեկավար է նշանակվում ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ , կոմպոզիտոր Վաղարշակ Կոտոյանը:
Ստեղծման օրվանից համերգային շրջագայություններով հանդես է եկել ոչ միայն հանրապետության բազմաթիվ շրջաններում և քաղաքներում այլև Սիբիրում , Հյուսիսում Կովկասի , Միջին Ասիայի քաղաքներում , մասնակցել բազում միջազգային և հանրապետական փառատոնների՝ ամենուր արժանանալով հանդիսատեսի ջերմ ընդունելությանը և խրախուսանքին:
Առաջին պաշտոնական համերգը կայացել է 1972թ.-իաշնանը , Գուգարքի շրջանի Վահագնի գյուղի մշակույթի տան դահլիճում:
1972թ.-ից անսամբլը բազմաթիվ համերգներով հանդես է եկել հանրապետության շրջաններում և քաղաքներում , մասնակցել համաքաղաքային և հանրապետական միջոցառումների , տոնախմբությունների, փառատոնների՝ ամենուր արժանանալով հանդիսատեսի ջերմ ընդունելությանն ու համակրանքին:
1973-1977 թթ.-ին <<Հորովել>>-ի կազմը համալրեցին երգիչ – երգչուհիներ Նշան Սիրադեղյաը , Մելանյա Պապիկյանը, Ակսենյա Բրուտյանը , Թովմաս Պողոսյանը , Սերժիկ Մալումյանը , ուդահար , երգիչ Սարգիս Էքսուզյանը, ինչպես նաև մի շարք այլ արտիստներ , որոնց մեծ մասն ընդհամենը միքանի ամիս անց ազատվել է աշխատանքից :
1975թ. Հուլիսի 1-իցանսամբլի դիրիժոր է նշանակվել կոմպոզիտոր Ստեփան Ռոստիաշվիլին :
1980թ.-ին Կիրովական – Բանյո քույրքաղաքների հանդիպման ժամանակ պատվիրակության կազմում Ֆրանսիա մեկնեցին նաև հորովելցիները :
1983թ.-ի հունվարի վերջին անսամբլը համերգային ծրագրով ելույթներ է ունեցել Սուխումիում , իսկ օգոստոսին համերգային շրջագայության է մեկնել հեռավոր Սիբիր ելույթներ ունեցել Նորիլսկում, Կրասնոյարսկում, Նովոռոսիյսկում, Օմսկում, Բելովոյում, Տոմսկում, Բրատսկում, Լենինսկ- Կուզնեցկում, Կիզիլում, Իրկուտսկում, Բալեյում, Կեմերովոյում, Շիլկայում, ՈՒլան- Ուդեյում, Շիտայում:
1984թ.-ի հուլիսին անսամբլը ելույթներ է Ախալքալաքում և Բոգդանովկայում : Խմբի ղեկավարների հետ մեկնել են նաև ՀՍՍՀ ժող. Արտիստ Վանուշ Խանամիրյանը և Ազատ Ղարիբյանը :
Օգոստոսի վերջին անսամբլը մեկնում է Ուկրաինա , համերգներով հանդես գալիս Խմելնիցկի , Վեննիցա , Տերնեպոլ և Լվով քաղաքներում:
Աղետի հետևանքների վերացման շտաբի որոշմամբ՝ 1989 –ին ավարտին անսամբլը համերգներով հանդես եկավ երկրաշարժի հետևանքով տարահանված և Գագրայում , Անապայում և հայաբնակ այլ հանգրվաններում հյուրընկալված հազարավոր ընտանիքների համար :
1990թ.- ի սեպտեմբերին Կիրովականի պատվիրակության հետ անսամբլը կրկին մեկնել է Ֆրանսիա , համերգներ ունեցել Բանյոյում:
1990թ.-ին <<Հորովել>> երգի- պարի պետական անսամբլի տնօրեն է նշանակվել Վիկտոր Վանեսյանը , իսկ գեղարվեստական ղեկավար՝անսամբլի երաժշտական ղեկավար և դիրիժոր , կոմպոզիտոր Ստեփան Ռոստիաշվիլին :
1991թ.-իապրիլի 14-ին Երևանում՝ Հայ ֆիլհարմոնիայի Ա. Խաչատրյանի անվան մեծ դահլիճում կազմակերպվել է Գրիգոր Հախինյանին նվիրված հուշ- համերգ:
1991թ. -իմայիսի 1-ից <<Հորովել>> երգի – պարի պետական անսամբլի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար , այնուհետև տնօրեն է նշանակվել Աշոտ Սարիբեկյանը (1992թ.-ի հունվարից նրան կրկին փոխարինել է Վ. Վանեսյանը ):
1992թ. մայիսի 15-ինև 16-ինՎանաձորի Մ. Թավրիզյանի անվան երաժշտական ուսումնարանում և Աբելյանի անվան պետ. Թատրոնի դահլիճում կայացան <<Հորովել>> երգի- պարի անսամբլի <<պետականանսամբլ>> վերակազմավորման 20-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ :
Նույն թվականի սեպտեմբերի 17-ից անսամբլը 17 օրով մեկնում է համերգային շրջագայության Կրասնոդարի երկրամաս ՝Արմավիր :
Ընդհամենը մեկ ամիսանց՝ նոյեմբերի 7-ին , Հովհ. Աբելյանի անվան թատրոնում տեղի ունեցավ գուսան Սարգիս Զաքարյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հոբելյանական երեկո , որին իրենց մասնակցությունն է ինբերել Հորովելցիները :
1993թ.-ին Ստավրոպոլի մարզիհայկական բնակավայրեր հյուրախաղերի մեկնելուց առաջ , մայիսի 10 –ին Հովհ. Աբելյանի անվան պետական թատրոնում անսամբլը հանդիսատեսին ներկայացավ իր համերգային ծրագրով :
1993թ.-իհունիսից անսամբլի վարկի կարգադրիչ – տնօրեն է նշանակվել Լևոն Սարգսյանը :
1993թ.-ի նոյեմբերից գեղարվեստական ղեկավար է նշանակվել անսամբլի երաժշտական ղեկավար Էլմիրա Կռոյանը :
1995թ. –ի հունվարից երգի-պարի անսամբլի տնօրեն է նշանակվել անսամբլի պարող՝ Գառնիկ Սարգսյանը , դիրիժոր՝ Սերժիկ Հարությունյանը :
ՀՀ կառավարության 1996թ. Սեպտեմբերի 24-ի թիվ 308 որոշմամբ Վանաձորի <<Հորովել>> երգի – պարի պետական անսամբլը պետականի կարգավիճակից անցավ համայնքային ենթակայության , իսկ 29.12.1998թ. թիվ 423 որոշմամբ վերակազմավորվեց Վանաձորի քաղաքային համայնքի <<Վանաձորի Հորովել>> ՓԲԸ-ի :
1996թ.-ին անսամբլի պարող աղջիկների , այնուհետև տղաների փորձավար նշանակվեց Գագիկ Թովմասյանը :
1997թ. –ի փետրվարից անսամբլի գեղարվեստական ղեկավար , այնուհետև հոկտեմբերից՝ անսամբլի տնօրեն նշանակվեց Գարեգին Անանյանը :
1997թ. –ինանսամբլի գլխավոր բալետմայստեր է նշանակվել Գագիկ Թովմասյանը :
1998 – ին անսամբլը մասնակցեց Իտալիայում կայանալիք միջազգային փառատոնին՝ արժանանալով մրցանակի :
2000- թվականի սեպտեմբերից անսամբլի բալետմայստերի պարտականությունները դրվում են Կարինե Քոչարյանի և Արայիկ Գևորգյանի վրա:
Նույն թվականին անսամբլի պարային մասի արտիստները , մեներգիչներ Ստեփան Դալլաքյանը , Արմեն Ներսիսյանը , Աշոտ Սարիբեկյանը , <<Վանաձորի երգի թատրոնի>> հետ մասնակցեցին Գ . Աղաբաբյանի հեղինակած <<Ժամանակների խաչմերուկ>> թատերականացված համերգային ծրագրին (պարերի բեմադրությունները Ա. Գևորգյանիև Կ. Քոչարյանի ) ներկայացնելով ոչ միայն ժողովրդական , հոգևոր երգեր ու պարեր այլ նաև ժամանակակից պարային կատարումներ:
2003 –ին անսամբլի գլխավոր բալետմայստեր նշանակվեց անսամբլի երկարամյա պարող Լևոն Աբրահամյանը :
2002թ.-ին Լոռու մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի նախաձեռնությամբ Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետթատրոնում կայացավ Վանաձորի <<Հորովել>> անսամբլի հիմնադրման 30 – ամյակին նվիրված համերգ :
Իրաքում հորովելցիները փառատոնի շրջանակներում համերգներ են ունեցել Բաբելոնի ամֆիթատրոնում այլ նաև Բաղդադում , Հյուսիսային Քուրդիստանի Զախո քաղաքում:
2003 թվականի օգոստոսի 26-ից սեպտեմբերի 2-ը անսամբլը 25 հոգանոց խմբով մասնակցեց Հունաստանի Լեֆկաս քաղաքում՝ 22 երկրների մասնակցությամբ անցկացվող ազգագրական պարերի 41-րդ միջազգային փառատոնին՝ նվաճելով բարձրագույն մրցանակը՝ <<Գրան Պրին>> :
2006 –ին անսամբլի գլխավոր բալետմայստեր նշանակվեց Արային Գևորգյանը :
2006 թվականի նոյեմբերին Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կազմակերպած գուսանական և ժողովրդական արվեստի <<Ոսկե Եղեգ>> փառատոնը , որին իրենց մասնակցությունն էին բերել Հայաստանիև Լեռնային Ղարաբաղի կոլեկտիվները : Փառատոնին մասնակցեցին նաև <<Հորովել>> երգի – պարի անսամբլի մեներգիչներ Ստեփան Դալլակյանը և Արմեն ՆԵրսիսյանը :
2009-ին Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում , <<Լոռու մշակույթ , սպորտ, երիտասարդություն>> հիմնադրամի աջակցությամբ , հորովելցիները կազմակերպել էին գուսան Զաքարյանի իծննդյան 85- ամյակին նվիրված երեկո :
2010- իհոկտեմբերի 20-ին Աշտարակի մշակույթի տանը տեղի ունեցավ անսամբլի մենահամերգը՝ արդեն սերնդափոխված և համալրված երիտասարդ պարող պարուհիներով :
2011-ին Վանաձորի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում հորովելցիները կազմակերպել էին տոնական համերգ՝ նվիրված ճանաչված ու սիրված կոմպոզիտորներ ՀՍՍՀ ժողովրդական արտիստներ Գրիգոր Հախինյանի և Խաչատուր Ավետիսյանի ծննդյան 85-ամյակին : Նույն թվականի մայիսի 30-ին Երևանի Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում , ՀՀ վարչապետ Տ . Սարգսյանի աջակցությամբ , կայացավ <<Հորովել>> անսամբլի Աննախադեպ մենահամերգը , որը մեծ տպավորություն թողեց :
2011-ին օգոստոսին անսաբլը մասնակցել է Վրաստանի ծովափնյա Անակլիա ավանում կայանալիք միջազգային փառատոնին՝արժանանալով մրցանակի :
2012 թվականին , համայնքի ավագանու որոշմամբ , անսամբլը վերակազմավորվեց <<Վանաձորի քաղաքապետարանի Գրիգոր Հախինյանի անվան <<Հորովել>> ժողովրդական երգի-պարի անսամբլ>> ՀՈԱԿ-ի : Նույն թվականի հունիսի 4-ին Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում տեղի ունեցավ <<Հորովել>> երգի պարի անսամբլի անվանակոչության 40-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն :
2013 –ի փետրվարին անսամբլի պարային մասը , անհատ կատարողների հետ , համերգային շրջագայության մեկնեց Իրանի Իսլամական հանրապետություն՝ Թեհրան : Ելույթներ ունեցան հայկական համայնքի <<Նաիրի>> և <<Չհարմահալ>> միությունների դահլիճում , Մեկ ամիս անց անսամբլի գործիքային մասը երգիչների հետ , կրկին Թեհրանում , ապրիլի 24-ին եղեռնի զոհերի հիշատակին նվիրված համերգային ծրագրով ելույթներ ունեցավ հայկական համայնքի <<Արարատ>> մարզավանում և <<Չհարմահալ>> միությունում :
2013 –ին անսամբլի տնօրեն և գեղարվեստական ղեկավար է նշանակվում անսամբլի մեներգիչ Արմեն Ներսիսյան :
2014թ.-ի փետրվարին , Երևանի Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում , <<Լոռվա ձոր>> հայրենակցական միության նախաձեռնությամբ, կայացավ Գուսան Զաքառյանի ծննդյան 90-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն:
2015թ.-իմայիսի 17-ից <<Հորովել>> երգի – պարի անսամբլը՝ Գյումրու Վ. ԱճեմյանիևՎանաձորիՀովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանների հետ համատեղ , հանդես եկավ ազգային մշակույթը թատրոնի ու պարի զուգակցմամբ , նոր ձևաչափով ներկայացնող համերգ – բեմականացմամբ Վանաձոր քաղաքում, Գյումրի քաղաքում , Երևան քաղաքում այնուհետև Արցախի հանրապետությունում:
2017թ.-ին <<Հորովել>> երգի – պարի անսամբլը մենահամերգով մեկնեց շրջագայության ՝ Վլադիկովկազ, Պյատիգորսկ, Մինվոդի քաղաքներում:
2019թ.ին տեղի ունեցավ <<Երգում է Վանաձորը>> խորագրով համերգ, որին մասնակցում էին քաղաքի մտավորականները , բժիշկները , դերասանները , քանդակագործները և այլոք իրենց կատարումներով :
2019թ.ին Հ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում <<Հորովել>> ժողերգի – պարի անսամբլը հանդես եկավ <<Թումանյանական աշխարհ>> համերգ ներկայացմամբ :
2020թ.-ին <<Թումանյանակ անաշխարհ>> համերգ ներկայացումը ցուցադրվեց Հեռուստատեսությամբ :
Մենք հավատարիմ ենք մեր ազգային , ժողովրդական և աշուղական երգու պարին և շարունակելու ենք պատվով կատարել մեր առջև դրված առաքելությունը:
Այժմ <<Մոսկվայի տուն >> կազմակերպությունը գտնվում է Շառլ Ազնավուրի պալատում, որի հետ մենք համագործակցում ենք :
Հասցե՝ ՀՀ Լոռու մարզ․ ք. Վանաձոր, փ․ Տիգրան Մեծ 2
Հեռ. համար- +374-93-59-37-60
Տնօրեն- Արմեն Ներսիսյան
Էլ. Հասցե- [email protected]
Սոց. Ցանց- https://www.facebook.com/armhorovel