Գլխավոր
/
ՏԻՄ
/
Մշակույթ
18.08.2025թ
«Վանաձոր համայնքի Հրաչյա Կլեկչյանի անվան թիվ 1 մշակույթի տուն»
«Վանաձոր համայնքի Հրաչյա Կլեկչյանի անվան թիվ 1 մշակույթի տուն»
Վանաձոր համայնքի Հրաչյա Կլեկչյանի անվան թիվ 1 մշակույթի տուն» ՀՈԱԿ-ը հանդիսասանում էԿիրովականի քաղաքային կուլտուրայի տան իրավահաջորդը,որի բացումը տեղի է ունեցել 1947թ.ին Գր.Լուսավորիչ (Մարքս ) 45հասցեում: 1988թ.ի երկրաշարժից հետո մշակույթի տունը ժամանակավոր ունեցել է տարբեր հասցեներ, այժմ գործում է Նարեկացի թիվ 43 շենքի առաջին հարկում:
Նկատի ունենալով անվանի համաքաղաքացի ,Լոռվա աշխարհում փողային երաժշտական արվեստի հիմնադիր ,փողային նվագախմբի ղեկավար Հրաչյա Կլեկչյանի ավանդն ու ներդրումը քաղաքի մշակութային կյանքում,Վանաձոր քաղաքի ավագանին /14.09.2018./ Վանաձոր քաղաքի <<Թիվ 1 մշակույթի տուն>> ՀՈԱԿ-ը անվանափոխել է << Վանաձոր համայնքի Հրաչյա Կլեկչայնի անվան թիվ 1 մշակույթի տուն>> ՀՈԱԿ։
Մշակույթի տան առաջնահերթ խնդիրը եղել և մնում է ազգաբնակչության հոգևոր մշակութային պահանջների սպասարկումը,հանգստի ճիշտ կազմակերպումը,դեռահասների ստեղծագործական ունակությունների զարգացումը,նրանց գեղագիտական դաստիարակության ապահովումը:
Մշակույթի տանը մշտապես գործել են ժողովրդական և ժամանակակից պարերի,երգի,ասմունքի,նկարչության խմբակներ:
Մշակույթի տան աշխատակազմը թաղամասի բնակիչների և իր սաների համար մշտապես կազմակերպել և կազմակերպում է գրական-երաժշտական միյոցարումներ , վարպետության բաց դասեր,ընթերցումներ նվիրված նշանակալի իրադարձություններին,պետական տոներին:
Մշակույթի տան կոլեկտիվն ու սաները մշտապես իրենց մասնակցությունն են բերել համաքաղաքային բոլոր միյոցառումներին:
Մշակույթի տան դռները բաց են եղել բոլոր ցանկացողների համար առանց տարիքային սահմանափակման:
Ամռանը մշտապես գործել է <<Ժամանցի ճամբար>>:
Հասցե ՝ ՀՀ Լոռու մարզ, ք․ Վանաձոր, Նարեկացի 43,
հեռախոս՝ 094228373
տնօրեն ՝ Սիլվա Անտոնյան:
ֆեսբուքյան էջ (https://www.facebook.com/profile.php?id=100057392801876) :