Գլխավոր
/
Լուրեր
/
Հայտարարություններ

09.10.2025թ

ՀԱՆՐԱՅԻՆ ԲԱՑ ԼՍՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի  դեկտեմբերի 28-ի  N2343-Ն որոշման հավելվածի՝ 2025 թվականի հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14:30-ին, Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի նստավայրում (հասցեն՝ Վանաձոր, Տիգրան Մեծի 22) տեղի կունենա «ԱՐՄՍՏՐՈՅ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Լոռու մարզի Վանաձոր համայնքի Վանաձոր բնակավայրի Թատերական փողոց 3 ա հասցեում նախատեսվող Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ  2-րդ հանրային լսումը: