Գլխավոր
/
Լուրեր
/
Նորություններ
Thumbnail
Thumbnail
Thumbnail
Thumbnail
Thumbnail
Thumbnail

25.12.2025թ

Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլի գեղարվեստական ղեկավար, երգիչ Արմեն Ներսիսյանի ծննդյան 55-ամյակին նվիրված հոբելյանական համերգը

Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի ունեցավ Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլի գեղարվեստական ղեկավար, երգիչ Արմեն Ներսիսյանի ծննդյան 55-ամյակին նվիրված հոբելյանական համերգը։
Համերգային ծրագրում ներկայացվեցին հայկական ժողովրդական երգ ու պարի կատարումներ։
Հոբելյարին շնորհավորեց Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը՝ ընդգծելով Արմեն Ներսիսյանի նշանակալի ավանդը քաղաքի մշակութային կյանքում, երիտասարդ սերնդի գեղարվեստական դաստիարակության գործում և հայկական երգ ու պարի հանրահռչակման գործում։