Գլխավոր
/
Լուրեր
/
Նորություններ

08.01.2026թ

Շնորհավորական ուղերձ Ազգային անվտանգության ծառայության օրվա առթիվ

Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի շնորհավորական ուղերձը Ազգային անվտանգության ծառայության օրվա առթիվ
«Սիրելի՛ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ և վետերաններ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Ազգային անվտանգության ծառայության տոնի առթիվ։ Ձեր պատասխանատու և նվիրում պահանջող ծառայությունը պետության անվտանգության, սահմանադրական կարգի և քաղաքացիների խաղաղ կյանքի ապահովման կարևորագույն հիմնասյուներից է։
Ձեր մասնագիտական բարձր պատրաստվածությունը, զգոնությունն ու հայրենասիրությունը օրեցօր ամրապնդում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ու կայունությունը։ Հաճախ անտեսանելի, բայց վճռորոշ աշխատանքով դուք պաշտպանում եք մեր երկրի ինքնիշխանությունն ու ազգային շահերը։
Մաղթում եմ ձեզ ամուր առողջություն, անսասան կամք, ծառայողական հաջողություններ և անվտանգ ու խաղաղ երկինք մեր հայրենիքի համար։ Թող ձեր ծառայությունը միշտ ուղեկցվի հանրության վստահությամբ և պետության գնահատանքով։
Փա՛ռք ձեր ծառայությանը և շնորհավո՛ր տոն»: