Գլխավոր
/
Լուրեր
/
Հայտարարություններ

26.01.2026թ

«Վանաձոր համայնքի թիվ 40 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ դաստիարակի թափուր պաշտոնի համար (1,12 դրույքաչափ)

Մրցույթին կարող է մասնակցել այն անձը, ով ունի միջին մասնագիտական կամ բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն՝ համապատասխան որակավորմամբ և և վերջին տասը տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտում առնվազն երեք տարվա մանկավարժական գործունեության ստաժ:

 Մրցույթի համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

1) դիմում (Ձև 1)՝ լրացվում է տեղում,

2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ),

3) անձը հաստատող փաստաթուղթ,

4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում),

5) ինքնակենսագրություն (Ձև 4)՝ ստանալ https://escs.am/am/news/11978 հղումից,

6) մեկ լուսանկար` 3x4 չափի,

7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,

8 Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական,

9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում

Փաստաթղթերը պետք է ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով:

Փաստաթղթերն ընդունվում են 2026 թվականի հունվարի 26-ից մինչև փետրվարի 24-ը ներառյալ, ամեն օր ժամը ժամը 08:30-ից 17:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Մրցույթն անց է կացվելու 2026 թ․-ի փետրվարի 27-ին, ժամը 14։00-ին, ք. Վանաձոր, Տարոն 2 ՔՇՀ 3 թաղամաս 23-1/1 հասցեում։

Մրցույթն  անց  է  կացվելու երկու  փուլով` գրավոր և բանավոր:

Հարցաշարին կարող եք ծանոթանալ     հետևյալ  հղումով՝ https://escs.am/am/news/25156:

Տեղեկությունների  համար կարող եք  զանգահարել (094) 33-46-55  հեռախոսահամարով: