Գլխավոր
/
Լուրեր
/
Հայտարարություններ
13.02.2026թ
<<Վանաձոր համայնքի թիվ 11 մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ դաստիարակի թափուր պաշտոնի համար (1,12 դրույքաչափ
Մրցույթին կարող է մասնակցել այն անձը, ով ունի միջին մասնագիտական կամ բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն՝ համապատասխան որակավորմամբ և և վերջին տասը տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտում առնվազն երեք տարվա մանկավարժական գործունեության ստաժ:
Մրցույթի համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում (Ձև 1)՝ լրացվում է տեղում,
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ),
3) անձը հաստատող փաստաթուղթ,
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում),
5) ինքնակենսագրություն (Ձև 4)՝ ստանալ https://escs.am/am/news/11978 հղումից,
6) մեկ լուսանկար` 3x4 չափի,
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
8 Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական,
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Փաստաթղթերը պետք է ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով: Փաստաթղթերն ընդունվում են 2026 թվականի փետրվարի 16-ից մինչև մարտի 13-ը ներառյալ, ամեն օր ժամը ժամը 08:30-ից 17:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: Մրցույթն անց է կացվելու 2026 թ․-ի մարտի 20-ին, ժամը 14։00-ին, ք. Վանաձոր, Չուխաջյան 18ա հասցեում։ Մրցույթն անց է կացվելու երկու փուլով` գրավոր և բանավոր: Հարցաշարին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://escs.am/am/news/25156: Տեղեկությունների համար կարող եք զանգահարել (095) 232727 հեռախոսահամարով: