Գլխավոր
/
Լուրեր
/
Հայտարարություններ

20.02.2026թ

Հանրային լսումների և քննարկումների հրավեր

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի  «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» N2343-Ն որոշման հավելվածի համաձայն՝ 2026 թվականի մարտի 9-ին, ժամը 12։00-ին, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի Գուգարք բնակավայրի  վարչական ղեկավարի նստավայրում (ՀՀ Լոռու մարզ, Վանաձոր համայնք, Գուգարք բնակավայր, 6-րդ փողոց, 47 շենք) տեղի կունենա «Մեծ սար» ՍՊԸկողմից փորձաքննության ներկայացված Լոռու մարզի Մեծ Սարի գրանոդիորիտների հանքավայրի «Հյուսիսային» տեղամասում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ  2-րդ հանրային լսումը: