Գլխավոր
/
Լուրեր
/
Նորություններ
Thumbnail
Thumbnail
Thumbnail
Thumbnail
Thumbnail
Thumbnail

20.03.2026թ

Անցկացվեց «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի Վանաձորի համայնքային փուլը

Անցկացվեց «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի Վանաձորի համայնքային փուլը
🏓 Մարտի 14-ին Վանաձորի թիվ 6 հիմնական դպրոցի մարզադահլիճում անցկացվեց «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի Վանաձորի համայնքային փուլը, որին մասնակցեցին Վանաձորի հանրակրթական դպրոցների 5-9-րդ և 10-12-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական թիմերը:
👩‍🏫 5-9-րդ դասարանների աշակերտների մրցաշարին մասնակցում էին Վանաձորի թիվ 1, թիվ 7, թիվ 8, թիվ 16, թիվ 20, թիվ 21, թիվ 23, թիվ 27, թիվ 28, թիվ 30 հիմնական դպրոցների և Գուգարքի, Վահագնիի, Լեռնապատի միջնակարգ դպրոցների հավաքական թիմերը:
Մրցաշարի արդյունքում մրցանակային տեղեր են զբաղեցրել հետևյալ թիմերը`
🥇1-ին տեղ- «Վանաձորի Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի անվան թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի թիմը,
🥈2-րդ տեղ-«Վանաձորի Պ. Տիչինայի անվան թիվ 20 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի թիմը,
🥉3-րդ տեղ- «Վանաձորի Վահե Մելիքսեթյանի անվան թիվ 23 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի թիմը:
👨‍🏫 10-12-րդ դասարանների աշակերտների մրցաշարին մասնակցում էին Վանաձորի թիվ 5, թիվ 11 ավագ դպրոցների, Վանաձորի պետական համալսարանի հենակետային վարժարանի, Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ մասնագիտացված դպրոցի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի, Գուգարքի, Վահագնիի և Լեռնապատի միջնակարգ դպրոցների հավաքական թիմերը:
Մրցաշարի արդյունքում մրցանակային տեղեր են զբաղեցրել հետևյալ թիմերը`
🥇1-ին տեղ-«Վանաձորի Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի թիմը
🥈2-րդ տեղ- «Վանաձորի Վ. Տերյանի անվան թիվ 5 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի թիմը,
🥉3-րդ տեղ-«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոց»-ի թիմը:
🔰Մրցանակային տեղեր գրաված թիմերը պարգևատրվեցին ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով:
Մրցանակային տեղեր գրաված թիմերը կմասնակցեն մարզային փուլին: