Գլխավոր
/
Լուրեր
/
Հայտարարություններ
27.03.2026թ
Վանաձորը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Վանաձորում կանջատվի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը՝ աջակցելով էներգախնայողության և բնապահպանական իրազեկմանն ուղղված «Երկրի ժամ» համաշխարհային կարևոր ակցիային։
Վանաձորում արդեն իրականացվել է արտաքին լուսավորության համակարգի արդիականացում․ հին լուսատուները փոխարինվել են ժամանակակից, էներգախնայող լամպերով, ինչի շնորհիվ նվազում է լուսային աղտոտվածությունը։