Գլխավոր
/
Լուրեր
/
Նորություններ
Thumbnail
Thumbnail
Thumbnail

27.03.2026թ

Արկադի Փելեշյանը ընդունել է մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Երջանիկ տարիներ» գիտամշակութային միության անդամ, Վանաձորի պետական համալսարանի գիտական քարտուղար Սեդա Սաղաթելի Բեժանյանին

Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը ընդունել է մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Երջանիկ տարիներ» գիտամշակութային միության անդամ, Վանաձորի պետական համալսարանի գիտական քարտուղար Սեդա Սաղաթելի Բեժանյանին՝ նրա ծննդյան 70-ամյա հոբելյանի կապակցությամբ։
Հանդիպման ընթացքում Արկադի Փելեշյանը շնորհավորել է Սեդա Բեժանյանին հոբելյանի առթիվ՝ բարձր գնահատելով նրա երկարամյա գիտամանկավարժական գործունեությունը, ներդրումն ու վաստակը կրթության և գիտության ոլորտում։ Նա մաղթել է քաջառողջություն, անսպառ եռանդ և նորանոր հաջողություններ հետագա գործունեության մեջ։
Սեդա Բեժանյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և գնահատանքի համար՝ նշելով, որ շարունակելու է իր գործունեությունը՝ ի նպաստ կրթության զարգացման։