Գլխավոր
/
Լուրեր
/
Հայտարարություններ

01.04.2026թ

Դարձիր արյան դոնոր՝ փրկիր կյանքեր

ՀՀ ԱՆ <<Յոլյան>> արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնը հրավիրում է բոլոր կամավորներին մասնակցելու արյան անվարձահատույց դոնորության նախաձեռնությանը։
Քո նվիրած միավոր արյունը կարող է կյանք փրկել քաղցկեղով և արյան հիվանդություններով տառապող երեխաների և մեծահասակների համար։ Այն նաև կենսական նշանակություն ունի բարդ վիրահատությունների, ծննդաբերությունների և արտակարգ իրավիճակների ժամանակ։
❤️ Դոնոր դառնալով՝ դու դառնում ես հույսի աղբյուր բազմաթիվ մարդկանց համար։ Մի՛ ուշացիր — հանձնիր արյուն։
🤝 Հիշեցնենք, որ յուրաքանչյուր անհատ կամ կազմակերպություն կարող է միանալ կյանքեր փրկող այս կարևոր նախաձեռնությանը։ <<Յոլյան>> արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի մասնագետները պատրաստ են կազմակերպել այցելություններ և ներկայացնել արյունատվության նշանակությունն ու դրական ազդեցությունը, դրա ցուցումներն ու հակացուցումները, ինչպես նաև պատասխանել դոնորությանը վերաբերող բոլոր հարցերին։