Գլխավոր
/
ՏԻՄ
/
Մրցույթներ
20.04.2026թ
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի մրցույթային հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության իրավունքով տրամադրելու մրցույթ:
Մրցույթը տեղի կունենա 2026թ. մայիսի 20-ին` ժամը 11:00-ին, ք.Վանաձոր, Տիգրան Մեծի պողոտա 22, Վանաձորի համայնքապետարանի շենքի 4-րդ հարկում, դահլիճում:
ՄՐՑՈՒՅԹԻ ԵՆ ԴՐՎՈՒՄ
|
Լոտի անվանումը |
Հողամասի հասցեն /գտնվելու վայրը/ |
Կադաստրային ծածկագիրը/ Վկայականի համարը |
Մակերեսը/ հա |
Վարձավճարի մեկնարկային գինը /սակարկվող/
|
Հողամասի նպատակային Նշանակությունը /տրման ժամկետը |
Հողամասի նկատմամբ սահմանա փակումների ՝ ներառյալ սերվիտուտի առկայությունը |
Ճանապարհների առկայու թյան մասին տվյալներ |
Ջրատարի, կոյուղու, էլեկտրահաղորդման գծերի, գազատարի առկայության մասին տվյալներ |
Շրջակա միջավայրի և պատմամշակութայինհուշարձանների պահպանության, բնապահպանական և հողերի պահպանության միջոցառումները |
|
1․ա․1 |
Գ․ Դարպաս |
06-033-0222-0010 30032026-06-0036
|
2,87636 |
տարեկան 13 դր /1քմ |
Գյուղատնտեսական նշանակության վարելահող (5 տարի ժամկետով) |
չկան |
չկան |
Ըստ նախապես համաձայնեցված հողահատկացման փաստաթղթերի |
Պատմամշակութային գոտում չի գտնվում |
|
1.ա.2 |
Գ․ Շահումյան |
06-084-0309-0091 07072025-06-0045 |
3․5 |
տարեկան 18630 դր/1հա |
Գյուղատնտեսական նշանակության խոտհարք (10 տարի ժամկետով) |
չկան |
չկան |
Ըստ նախապես համաձայնեցված հողահատկացման փաստաթղթերի |
Պատմամշակութային գոտում չի գտնվում |
Մրցույթի ամսական կամ տարեկան վարձավճարի մեկնարկային գները սահմանվում են Վանաձոր համայնքի ավագանու որոշման համաձայն:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մրցութային հանձնաժողով ներկայացնել հայտ, անձը հաստատող փաստաթուղթ՝ անձնագիր և Վանաձորի տեղական գանձապետական բաժանմունքի 900235401453 հաշվարկային հաշվին վճարված 25000 (քսանհինգ հազար) դրամի՝ մրցույթին մասնակցության վճարի մուծման անդորրագիր, իրավաբանական անձինք՝ նաև հիմնադիր և լիազորությունները հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև՝ այդ փաստաթղթերի և ղեկավար անձի անձնագրի պատճենները։ Մրցույթի մասնակիցները մրցույթին մասնակցելու համար մուծում են նախավճար, որը չի կարող գերազանցել մրցույթի հողամասի նախնական գնի 5 տոկոսը:
Մրցույթում հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը:
Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին մինչև 2026թ. մայիս 14-ը, ժամը 18:00: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Վանաձորի համայնքապետարանի մրցութային հանձնաժողով: Հասցե` Տիգրան Մեծի պողոտա 22: Հեռ. (0322)4-66-10