Գլխավոր
/
Լուրեր
/
Նորություններ

2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՊԱՍՏԱՌՆԵՐ, ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՏՊԱԳԻՐ ԵՎ ԱՅԼ ՆՅՈՒԹԵՐ ՓԱԿՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՎՃԱՐ ՎԱՀԱՆԱԿՆԵՐ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության  ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի փետրվարի 9-ի հ․ 15-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի 26-րդ կետով․


1․ 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրությունների քարոզչական պաստառները, քարոզչական տպագիր և այլ նյութեր փակցնելու համար Վանաձոր համայնքի տարածքում առանձնացնել անվճար վահանակներ՝ համաձայն հավելվածի։
2․ Առանձնացված վահանակների վրա յուրաքանչյուր կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար յուրաքանչյուր տեղում հատկացվում է մեկ A4 չափի 21սմ լայնությամբ, 29․7սմ բարձրությամբ տարածք, հորիզոնական դասավորվածությամբ ընդհանուր 0․06237քմ մակերեսով՝ համաձայն կից գծագրի։
3․ Սույն որոշման օրինակը ենթակա է ներկայացման Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ եռօրյա ժամկետում։
4. Ուժը կորցրած ճանաչել Վանաձոր համայնքի ղեկավարի 27 ապրիլի 2026 թվականի թիվ 838 և 28 ապրիլի 2026 թվականի թիվ 857 որոշումները։